Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Ազնիվ հանրային կառավարմանը նվիրված ուսումնական դասընթաց. Իզմիր, Թուրքիայի Հանրապետություն, 28-30.11.2009

Ամփոփում

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ Մարատ Ատովմյանը 2009 թվականի նոյեմբերի 28-ից 30-ը մասնակցել է Իզմիրում կայացած ազնիվ հանրային կառավարմանը նվիրված ուսումնական դասընթացին (Curriculum Development Training Course on Integrity in Public Administration):
Միջոցառումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայում և Երուսաղեմում գրասենյակներ ունեցող «Տիրի» հասարակական կազմակերպության կողմից և նրան մասնակցում էին թվով 19 մասնակիցներ Հայաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից, Թաջիկստանից, Ղրղստանից, Ուկրաինայից:

Դասընթացը վարում էին «Տիրի»-ի կրթական ռեսուրսների զարգացման բաժնի ղեկավար, գիտությունների թեկնածու Հարություն Ալեքսանյանը, պետական ծառայության և եվրոպական ինտեգրման ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտոր Դիմիտար Պենկովը (Բուլղարիա) և նույն ինստիտուտի պրոֆեսոր, դոկտոր Ռումեն Ստեֆանովը:
Դասընթացի ժամանակ քննարկվեցին պետական ծառայության բարոյաէթիկական հիմքերը, կրթության դերը այդ հիմքերի ձևավորման առումով, հակակոռուպցիոն քաղաքականության որոշ ասպեկտներ, մարդկային ռեսուրսների կառավարման առանձնահատկությունները, շահերի բախման հետ կապված հարցերը, պետական ծառայողների համար արդյունավետ կրթական ծրագրերի մշակման և այլ հարցեր:

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում