Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գյումրու հակակոռուպցիոն ամառային դպրոցը հայտարարում է 2013 թվականի ընդունելություն:

 Գյումրու հակակոռուպցիոն ամառային դպրոցին կարող են դիմել Գյումրի քաղաքի ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների երրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերով սովորող այն ուսանողներն ու Գյումրի քաղաքում գործունեություն ծավալող այն երիտասարդ իրավաբանները, ովքեր հետաքրքված են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով:

Ցանկացողները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ հետևյալ հասցեով [email protected]:

 Գյումրու հակակոռուպցիոն ամառային դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել`

1.      Սահմանված ձևի լրացված դիմումը:

2.      Ինքնակենսագրություն (CV) հայերեն, անգլերենը ցանկալի է:

3.      Հետաքրքրության նամակ, ոչ ավել քան 300 բառ (ներկայացնելով ձեր նախկին փորձառնությունը, ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել Գյումրու հակակոռուպցիոն ամառային դպրոցին և ի՞նչ ակնկալիքներ ունեք):

4.       Ուսանողական տոմսերի, դիպլոմների պատճեները:

5.      Անձնագրի պատճեն:

Գյումրու հակակոռուպցիոն ամառային դպրոցը անցկացվելու է 3 բացoթյա սեմինարների միջոցով՝ հինգշաբթի օրերին, սկսած 2013 թվականի օգոստոսի 1-ից, Շիրակի մարզի գեղատեսել վայրերից մեկում:

Գյումրու հակակոռուպցիոն ամառային դպրոցը հոգում է մասնակիցների՝

1.      Տրանսպորտային ծախսերը Գյումրիից դեպի Գյումրու հակակոռուպցիոն ամառային դպրոցի անցկացման վայր ևայնտեղից վերադարձ դեպի Գյումրի:

2.      Մասնակիցների սննունդի ապահովումը:

3.      Դասընթացի հետ կապված նյութերը:

Հայտերն ընդունվում են մինչև 2013 թվականի հուլիսի 25-ը:

Մասնակիցների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցած մասնակիցները կարող են հավակնել մասնակցելու Գյումրու հակակոռուպցիոն ամառային դպրոցին: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով:

Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության  դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել նախկինում ուղարկված փաստաթղթերի բնօրինակները:

Լրացուցիչ տեղեկությունների  համար  կարող  եք զանգահարել  հետևյալ հեռախոսահամարներով՝ 54-01-99, 58-02-99, անվճար թեժ գիծ՝ 08000 11 21 (միայն ֆիքսված հեռախոսակապից) կամ այցելել aac.am կամ ayla.am ինտերնետային կայքերը:

Գյումրու հակակոռուպցիոն ամառային դպրոցի կազմակերպիչներն են՝

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը,

Շիրակի հակակոռուպցիոն կենտրոնը:

Գյումրու հակակոռուպցիոն ամառային դպրոցը կազմակերպվում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում:

Դիմումի ձևը հասանելի է այստեղ:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում