Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Անդամակցություն

Կազմակերպության անդամությունը, անդամագրվելու և անդամությունից դուրս գալու կարգը, անդամների իրավունքներն ու պարտականությունները

 

Կազմակերպության անդամ կարող է դառնալ 16-ից մինչև 45 տարեկան յուրաքանչյուր անձ, որն ընդունում է ՀԵԻԱ-ի կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը, մուծում է մուտքավճար ու անդամավճար և անցնում է կազմակերպության համակիր անդամի համար նախատեսված փորձաշրջանը:

 

Կազմակերպության համակիր անդամի ընդունելության մասին որոշումը կայացվում է կազմակերպության նախագահի կողմից՝ գրավոր դիմումի համաձայն: Կազմակերպության համակիր անդամը մուծում է մուտքավճար, այնուհետև անդամավճար, որոնց չափերը ներկայացված են դիմումում:Կազմակերպության համակիր անդամը օգտվում է կազմակերպության անդամի բոլոր իրավունքներից, բացի կազմակերպության ղեկավար մարմիններում ընտրելու և ընտրվելու իրավունքից, ինչպես նաև կրում է կազմակերպության անդամի բոլոր պարտականությունները: Ստորև ներկայացված դիմումի ձևը համապատասխան փաստաթղթերի հետ կարող եք ներկայացնել ՀԵԻԱ Կենտրոնական գրասենյակ կամ ուղարկել էլ. փոստով  [email protected]:

Համակիր անդամի դիմումի ձև

 

Կազմակերպության անդամ դառնալու համար և համակիր անդամի համար նախատեսված մեկ տարվա փորձաշրջանը հաջողությամբ անցնելուց հետո, համակիր անդամը իրավունք ունի գրավոր դիմել կազմակերպության նախագահին՝ կազմակերպության անդամի կարգավիճակ ստանալու համար: Կազմակերպության նախագահի որոշմամբ համակիր անդամի մեկ տարվա փորձաշրջանի ժամկետը կարող է կրճատվել կամ հանվել: Կազմակերպության անդամը մուծում է անդամավճար, որի մասին կարող եք ծանոթանալ դիմումում: Ստորև ներկայացված դիմումի ձևը համապատասխան փաստաթղթերի հետ կարող եք ներկայացնել ՀԵԻԱ Կենտրոնական գրասենյակ կամ ուղարկել էլ. փոստով:  [email protected]

Անդամի դիմումի ձև

 

Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

ա) ընտրել և ընտրվել կազմակերպության ղեկավար մարմիններում,

բ) կազմակերպության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել կազմակերպության գործունեության և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,

գ) ազատորեն արտահայտել սեփական տեսակետը,

դ) օգտվել կազմակերպության իրավական, ֆինանսական, տեխնիկական,  տեղեկատվական և այլ աջակցությունից,

ե) իրազեկ լինել կազմակերպության գործունեությանը,

զ) ներկա գտնվել կազմակերպության համաժողովին, եթե վերջինս անցկացվում է պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել,

է) ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,

ը) կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել գրավոր կարգով՝ ըստ վերադասության,

թ) կազմակերպության մարմնի, այդ թվում բարձրագույն մարմնի որոշումները վիճարկել դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
զ) անարգել դուրս գալ կազմակերպության շարքերից։

 

Կազմակերպության անդամը պարտավոր է.

ա) սահմանված չափով և կարգով մուծել մուտքավճար ու անդամավճար,

բ) մասնակցել և աջակցել կազմակերպության գործունեությանը,

գ) իր գործունեությամբ և վարքով բարձր պահել կազմակերպության հեղինակությունը, առանց կազմակերպության իրավասու մարմնի կողմից տրված լիազորագրի հանդես չգալ կազմակերպության անունից,

դ) գործել սույն կանոնադրությանը համապատասխան, կատարել կազմակերպության կանոնադրական պահանջները, կազմակերպության ղեկավար մարմինների որոշումները:

Կազմակերպությունը վարում է իր համակիր անդամների և անդամների հաշվառումը և պարբերաբար թարմացնում նրանց վերաբերյալ տվյալները: Վերահաշվառման համար կազմակերպության համակիր անդամները և անդամները պետք է լրացնեն և էլ.փոստով ուղարկեն կամ ՀԵԻԱ Կենտրոնական գրասենյակ հանձնեն համապատասխան դիմումի ձևը:

Հաշվառման դիմումի ձև

 

Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի կամ կազմակերպության նախագահի՝ տվյալ անդամին կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա՝ ՀԵԻԱ-ի կանոնադրության 3.8 կետով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

Պատվավոր անդամի կոչում կարող է շնորհվել կազմակերպության վարչության որոշմամբ:
Կազմակերպության նախագահը կազմակերպության անդամների նկատմամբ կարող է կիրառել ինչպես խրախուսանքի, այնպես էլ տույժի միջոցներ:

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում