Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

«Անկախություն, անաչառություն, արդյունավետություն, թափանցիկություն, կոմպետենտություն. Հարավային Կովկասում դատական բարեփոխումների արդի մարտահրավերները» միջազգային կոնֆերանս. Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն, 04-05.04.2011

Թբիլիսի, Վրաստանի Հանրապետություն, 04-05.04.2011

 

Ամփոփում

 

2011 թվականի ապրիլի 4-5-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ «Անկախություն, անաչառություն, արդյունավետություն, թափանցիկություն, կոմպետենտություն. Հարավային Կովկասում դատական բարեփոխումների արդի մարտահրավերները»  միջազգային կոնֆերանսը` կազմակերպված GIZ կազմակերպության կողմից: Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում էին դատավորներ ՀՀ դատական ատյաններից, ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, Դատավորների միությունից և հասարակական կազմակերպություններից: Որպես ՀՀ իրավական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպություն, հրավիրված էր «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որը ներկայացնում էր կազմակերպության անդամ Մարիամ Օսիպյանը: Կոնֆերանսի ժամանակ քննարկվում էին դատավորների վարքագծի Բանգալորյան սկզբունքները: Մասնակից պետությունների ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով` նվիրված դատավորների գործունեությանը և վարքագծի սկզբունքներին:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում