Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

«Արդարադատությունը և օրենքի գերակայությունը Հարավային Կովկասում. ձեռքբերումներ և մարտահրավերներ դատական ոլորտի մասնագիտությունների համար» խորագրով խորհրդաժողով Թբիլիսիում. Վրաստան, 19-20.11.2008

Ամփոփում

 

Նոյեմբերի 19-20-ը Թբիլիսիում կայացավ «Արդարադատությունը և օրենքի գերակայությունը Հարավային Կովկասում. ձեռքբերումներ և մարտահրավերներ դատական ոլորտի մասնագիտությունների համար» խորագրով խորհրդաժողովը՝ կազմակերպված Եվրոպայի Խորհրդի կողմից Վրաստանի Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ: Խորհրդաժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավաբաններ: Մասնակիցների թվում էր նաև Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Արփինե Եղիկյանը: Խորհրդաժողովի նպատակն էր ներկայացնել Հարավ-Կովկասյան երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում իրականացված դատաիրավական բարեփոխումները, քննարկել արդարադատության ոլորտի հիմնական տարրերը և աջակցել օրենքի գերակայության հաստատմանը:
Երկու աշխատանքային խմբերի կողմից քննարկվեցին դատական համակարգի մասնագետների վերապատրաստման՝ որպես արդարադատության անկախության և  արդյունավետության երաշխիքի կարևորությունը և արդարադատության մատչելիությանը վերաբերող հարցերը և կազմվեցին համապատասխան եզրահանգումներ:
Խորհրդաժողովի ավարտին կազմվեց Եզրակացություն, համաձայն որի բացառապես օրենքի գերակայության սկզբունքի ապահովման պարագայում  կարել է հասնել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորված պաշտպանության և որ այդ խնդրի լուծման անկյունաքարը կարող է հանդիսանալ անկախ ու անաչառ, հասարակության վստահությունը վայելող դատական համակարգը:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում