Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողովի կանոնակարգը

Հաստատված  է

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության վարչության՝

«25» հունիսի  2011թ. որոշմամբ:

 

 

  «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությաննախագահ՝                             Կ. Զադոյան

 

Ընդունված է ՀԵԻԱ վարչության կողմից` 19.03.2011թ.-ին:

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության (հետագա տեքստում ՀԵԻԱ) Արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողովը (հետագա տեքստում՝ հանձնաժողով) ՀԵԻԱ-ի կառուցվածքային ստորաբաժանում:

1.2. Հանձնաժողովը գործում է ՀՀ օրենսդրությանը, ՀԵԻԱ-ի կանոնադրությանը և սույն  կանոնակարգին համապատասխան:

1.3. Հանձնաժողովի անվանումն է.

հայերեն՝   Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի արդյունավետ կառավարման, հակակոռուպցիոն և մոնիթորինգային հարցերով հանձնաժողով,

անգլերեն՝ AYLA Committee on Good Governance, Anticorruption and Monitoring Issues.

1.4. Հանձնաժողովի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նալբանդյան 7, բն.2, հեռ. 540199:

  1. 2.    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1.            Հանձնաժողովի նպատակներն են.

ա) դիտարկել պետական և ոչ պետական.,ինչպես նաև հանրային ծառայություններ մատուցող մարմինների կողմից ՀՀ քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ տարածքում գործող իրավաբանական անձանց մատուցվող ծառայությունների, նրանց տրամադրվող օգնության և աջակցության ոլորտները.

բ) առանձնացնել հնարավոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտները, ուսումնասիրել դրանց իրավական կարգավորումը, կատարել հարցումներ այդ ոլորտներից օգտված անձանց շրջանում, բողոքների առկայության դեպքում գրանցել դրանք.

գ) կազմակերպել հանդիպումներ, վարել բանակցություններ համապատասխան պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ` նրանց ներկայացնելով համապատասխան ոլորտներում մոնիթորինգների անցկացման անհրաժեշտության հիմքերը.

դ) հավաքագրել հանձնաժողովի գործունեության ոլորտում հետաքրքրված անդամների, որոնց մի մասը հետագայում կընդգրկվեն մոնիթորինգային ծրագրերում` որպես դիտորդներ.

դ) կազմակերպել սեմինարներ, քննարկումներ, դասընթացներ և այլ միջոցառումներ՝ ուղղված թիրախային ոլորտում մասնագիտացող, հետաքրքրված դիտորդների, Հանձնաժողովի անդամների մասնագիտական ունակությունների զարգացմանը, մոնիթորինգների անցկացման յուրահատկություններին, սոցիոլոգիական հնարքներին, դիտորդի էթիկայի կանոնների ուսուցանմանը:

ե) իրականացնել վերոնշյալ նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված այլ միջոցառումներ:

  1. 3.    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

3.1.            Հանձնաժողովը իրավաբանական անձ չէ, գործում է ՀԵԻԱ-ի վարչության կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա և համարվում է ՀԵԻԱ-ի կառուցվածքային ստորաբաժանումը:

3.2.            Հանձնաժողովն իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում ՀԵԻԱ-ի վարչությանը:

3.3.            Հանձնաժողովը, ՀԵԻԱ-ի համաձայնությամբ, կարող է ունենալ պաշտոնաթղթեր, խորհրդանիշ և նույնացնող այլ հատկանիշներ:

  1. 4.    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

4.1.            Հանձնաժողովի գործունեության և կառավարման հետ կապված ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է ՀԵԻԱ-ին:

4.2.            Հանձնաժողովի անդամ կարող են լինել ՀԵԻԱ-ի բոլոր այն անդամները, համակիր անդամները, կամավորները, ովքեր հետաքրքրված են հնարավոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներում բարեփոխումների անցկացման հարցում, ունեն բավարար մասնագիտական պատրաստվածություն, համապատասխանում են սույն հանձնաժողովի աշխատանքին համապատասխանող էթիկական նկարագրին,  ցանկանում են նպաստել Հանձնաժողովի աշխատանքներին: Հանձնաժողովի անդամությունը և անդամությունից դուրս գալը կամավոր է:

4.3.            Հանձնաժողովը ղեկավարում էհանձնաժողովի ղեկավարը:

4.4.            Հանձնաժողովի ղեկավարին նշանակում է ՀԵԻԱ-ի վարչությունը`  մեկ տարի ժամկետով:

4.5.            Հանձնաժողովի տարեկան ծրագիրը հաստատվում է ՀԵԻԱ-ի նախագահի կողմից` Հանձնաժողովի ղեկավարի ներկայացմամբ:

4.6.            ՀԵԻԱ-ի վարչությունն իրավունք ունի անվստահություն հայտնել հանձնաժողովի ղեկավարին, եթե անբավարար է գնահատում հանձնաժողովի կողմից իրականացված ընթացիկ և տարեկան աշխատանքները:

4.7.            Հանձնաժողովն իր անդամների թվից կարող է ընտրել հանձնաժողովի քարտուղար, հանձնաժողովի գործունեության տարբեր ուղղությունների կամ  կոնկրետ միջոցառման պատասխանատուներ, աշխատանքային խմբեր և այլ մարմիններ:

4.8.            Հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե քվեարկությանը մասնակցել են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և կողմ է քվեարկել իրավազոր նիստին ներկա մասնակիցների պարզ մեծամասնությունը:

4.9.            Հանձնաժողովի  ղեկավարը և մյուս մարմինները, եթե այդպիսիք ստեղծվում են, ապահովում են հանձնաժողովի գործունեությունը, իրականացնում են դրանից բխող լիազորություններ: Հանձնաժողովի որոշմամբ ՀԵԻԱ-ի մասնաճյուղերում կարող են ստեղծվել հանձնաժողովի տարածքային կառույցներ:

4.10.        Հանձնաժողովը կարող է հրատարակել տեղեկատուներ, տեղեկատվական թերթիկներ, հանդես գալ ԶԼՄ-ներով, ինչպես նաև իր գործունեության մասին տեղեկատվություն տարածել՝ նաև օգտագործելով ՀԵԻԱ-ի պաշտոնական վեբ կայքը: ԶԼՄ- ներին, պետական և ոչ պետական մարմիններին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին Հանձնաժողովի անդամի կողմից Հանձնաժողովի գործունեությանը վերաբերող յուրաքանչյուր տեսակի տեղեկատվության տրամադրումը, առանց այդ մասին Հանձնաժողովի ղեկավարի գրավոր թույլտվության, արգելվում է և հիմք է հիշյալ անձին Հանձնաժողովի անդամությունից զրկելու համար:

4.11.        Հանձնաժողովի աշխատանքների տարեկան արդյունքները հաստատվում են ՀԵԻԱ-ի վարչության կողմից:

4.4.            Հանձնաժողովի գործունեության նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է ՀԵԻԱ-ի կանոնադրությամբ սահմանված ընթացակարգերով:

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

5.1.            Հանձնաժողովի գույքը և միջոցները գոյանում են ՀԵԻԱ-ի կողմից հատկացված միջոցներից:

5.2.            Հանձնաժողովը գույքի և միջոցների նկատմամբ ունի օգտագործման իրավունք:

5.3.            Հանձնաժողովը չունի առանձին հաշվեկշիռ:

5.4.            Հանձնաժողովում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀԵԻԱ-ի ընթացակարգերով:

 

6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

6.1. Հանձնաժողովի գործունեությունը կարող է դադարել ՀԵԻԱ-ի կողմից՝ ՀԵԻԱ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով:

6.2. Գործունեության դադարման դեպքում հանձնաժողովին տրամադրված ամբողջ գույքը վերադարձվում է ՀԵԻԱ-ին:

 

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում