Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ նիստ. Բեռլին, Գերմանիա, 18-19.11.2010

Ամփոփում

 

2010թ.-ի նոյեմբերի 18-19-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցավ Եվրոպական միության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ նիստը: Ֆորումի աշխատանքներին մասնակցում էին Արևելյան գործընկերության անդամ երկրների շուրջ 150 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ 100 ներկայացուցիչներ Եվրոպական միության տարբեր կառույցներից և անդամ երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպություններից: Ֆորումի ընթացքում ելույթներ ունեցան Գերմանիայի արտաքին գործերի նախարար պրն Գվիդո Վեստերվելլեն, Գերմանիայի Արտաքին գործերի գլխավոր քարտուղար տիկ. Կոռնելիա Պիպերը, Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար պրն Ստեֆան Ֆուլեն, Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ և եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար պրն Միկոլայ Դովգիլեվիչը, Չեխիայի արտաքին գործերի առաջին փոխնախարար պրն Ջիրի Շնեյդերը, Եվրոպայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի փոխնախագահ պրն Յացեկ Կրավչիկը։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահը` Կարեն Զադոյանը: Նա մասնակցեց Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում, կայունություն և սահմանների կառավարում աշխատանքային խմբի և Կոռուպցիայի դեմ պայքարի ենթախմբի աշխատանքներին:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում