Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Գեղարքունիք

Մեր Մասին       Կանոնադրություն     Գործունեություն            Անձնակազմ            Կապ            Գրադարան

 

ՀԵԻԱ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ

ՀԵԻԱ-ի Գեղարքունիքի  Հակակոռուպցիոն կենտրոն

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղը հիմնադրվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության 28.01.2000թ.-ի որոշմամբ: Մասնաճյուղը իր գործունեությունը իրականացնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում:

2014 թվականի փետրվարի 1-ից ՀԵԻԱ-ն կամավոր հիմունքներով գործարկում է Գեղարքունիքի հակակոռուպցիոն կենտրոնը:

ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի գրասենյակ

ՀԵԻԱ-ի Գեղարքունիքի  Հակակոռուպցիոն կենտրոն

ք. Գավառ, Բոշնաղյան 56/7

Հեռախոս/Հեռապատճե (374 264) 25503

էլ. փոստ [email protected]

Մասնաճյուղի ղեկավար` Նելլի Հայրապետյան:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղը իր գործունեությունը հիմնականում իրականացնում է հետևյալ երկու ուղղություններով.

– Մարզի բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ՝ անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման և տեղեկատվության տարածման միջոցով,

– Իրավաբանական բուհերի ուսանողների և իրավաբանների մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված գործունեություն:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղը անվճար իրավաբանական ծառայություններ է մատուցում Գեղարքունիքի մարզի բնակչությանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի կողմից կազմակերպվում են ռադիոհաղորդումներ, հեռուստահաղոդումներ, էլեկտրոնային ԶԼՄ-ներով հեռարձակվող այլ հաղորդումներ` նվիրված բնակչությանն առավել հուզող իրավական, այդ թվում հակակոռուպցիոն թեմաներին:

ՀԵԻԱ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի կողմից պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, դասընթացներ, դատախաղեր, գիտաժողովներ և այլ միջոցառումներ՝ իրավաբանական ու հակակոռուպցիոն թեմաներով:

ՀԵԻԱ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղը ուսանող և երիտասարդ իրավաբաններին, փաստաբաններին, ինչպես նաև իրավագիտությամբ հետաքրքրվող այլ քաղաքացիներին անվճար հիմունքներով տրամադրում է նաև հետևյալ իրավաբանական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն.

– ժամանակակից իրավաբանական գրականություն և իրավաբանական բնույթի տեսանյութեր,

– համակարգիչների և ինտերնետի ծառայություններ,

–  ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագիր։

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում