Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Գործունեություն

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Ջեսափի ակումբը նախատիպը չունեցող մարմին է, որն իր առջև դրել է երկու հավասարազոր և հավասարակշիռ խնդիր-նպատակներ` Հայաստանում Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղե մրցույթի մասսայականացում, հասարակության կողմից մրցույթի դերի ու նշանակության գիտակցում և բարձրացում և միջազգային արդի խնդիրների շուրջ քննարկումների, երկխոսությունների, սեմինարների, գիտաժողովների կազմակերպում:

Միջազգային իրավունքի ոլորտում ակումբի գործունեության նպատակը երկակի է. նախ` դրանք ուսուցողական մեծ նշանակություն կունենան իրավաբան-ուսանողների համար, կնպաստեն նրանց հաղորդակցությանը իրավագիտության զարգացման միջազգային փորձին և կխթանեն այդ ոլորտում ինքնուրույն ուսումնասիրությունների իրականացմանը, և երկրորդ` հանրամատչելի կդարձնեն միջազգային արդի խնդիրների վերաբերյալ կարծիքներն ու այդ խնդիրների լուծման հնարավոր արդյունավետ լուծումները, քանզի Հայասատանի Ջեսափի ակումբը համախմբում է միջազգային իրավունքի ոլորտում հանրապետության լավագույն մասնագետների մեծ մասին և ունակ ու պատրաստ է համագործակցելու պետական ու ոչ պետական մարմինների, արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների հետ:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում