Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Գործունեություն

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակ

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ընդհանուր ղեկավարումը և ֆինանսական կառավարումը իրականացվում է կենտրոնական գրասենյակից: Կենտրոնական գրասենյակում են տեղի ունենում կազմակերպության վարչության նիստերը, աշխատակազմի ժողովները, կազմակերպության գործունեության ընդհանուր խնդիրներին վերաբերվող ընդլայնված քննարկումները, հանդիպումները և բանակցությունները այլ կազմակերպությունների և մարմինների ներկայացուցիչների հետ:

 

Կենտրոնական գրասենյակում.

 

– իրականացվում է կազմակերպության ընդհանուր ղեկավարումը և մարզային գրասենյակների գործունեության ընդհանուր համակարգումը,

– վարվում է կազմակերպության հաշվապահություն , որը կենտրոնացված է և ներառում է նաև մարզային գրասենյակների հաշվապահությունը,

– ՀԵԻԱ կանոնադրության համաձայն իրականացվում է կազմակերպության անդամների անդամագրումը ,

– ՀԵԻԱ աշխատանքային կանոնակարգի համաձայն իրականացվում է կազմակերպության աշխատակազմի կառավարումը,

– պատրաստվում են կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի գործունեության և ֆինանսական հաշվետվությունները,

– վարվում է կազմակերպության բոլոր գրասենյակների կողմից մատուցված ծառայությունների ամփոփ վիճակագրությունը,

– լուծվում են կազմակերպության բոլոր գրասենյակների նյութատեխնիկական մատակարարման հարցերը,

– մշակվում են նոր ծրագրեր,

– համակարգվում են կազմակերպության մասնագիտական հանձնաժողովների, ակումբների, ինչպես նաև ներկազմակերպական այլ օղակների աշխատանքները:

 

Կենտրոնական գրասենյակը հագեցած է իրավաբանական և տեխնիկական ռեսուրսներով, որոնցից կարող են օգտվել կազմակերպության և աշխատակազմի անդամները: Մասնավորապես, կենտրոնական գրասենյակում գործում են.իրավաբանական գրադարանը ՝ հագեցած 3070 կտոր իրավաբանական նոր գրականությամբ, համակարգչային սենյակը՝ մշտական ինտերնետ կապով և ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագրով: Կազմակերպության անդամների և աշխատակազմի համար պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական և վերապատրաստման դասընթացներ:

 

Կազմակերպության կենտրոնական գրասենյակի աշխատակազմի անդամները:

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասցիացիայի կենտրոնական գրասենյակի այցելությունների կարգին կարող եք ծանոթանալ այստեղ :

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակի հասցեն է.
Հայաստանի Հանրապետություն,
Ք. Երևան 375010,
Նալբանդյան փողոց,
Շենք 7, բն. 2,
Հեռախոս՝ (374 10) 54-01-99,
Հեռապատճեն՝ (374 10) 58-02-99,
Էլեկտրոնային՝ փոստ՝ [email protected]:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում