Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

«Եռակողմ համագործակցություն և քաղաքացիական հասարակություն» թեմայով միջազգային կոնֆերանս. Պրահա, Չեխիայի Հանրապետություն, 12-14.09.2007

Ամփոփում

 

2007թ.-ի սեպտեմբերի 12-ից 14-ը Պրագայում, Չեխիայի Արտաքին գործերի նախարարության շենքում տեղի ունեցավ «Եռակողմ համագործակցություն և քաղաքացիական հասարակություն» թեմայով միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին մոտ հարյուր ներկայացուցիչներ Հոլանդիայից, Բուլղարիայից, Չեխիայից, Հորվաթիայից, Սլովենիայից, Սլովակիայից, Ռումինիայից, Հունգարիայից, Սերբիայից, Լեհաստանից, Ուկրաինիայից, Մոլդովիայից, Բելոռուսիայից, Վրաստանից և Հայաստանից:

Կոնֆերանսի առաջին օրը տեղի ունեցավ «Քաջության բռնկում» լուսանկարչական ցուցահանդեսի բացում, որը նվիրված էր Բելոռուսիայում մարդու իրավունքների խնդիրներին: Ցուցահանդեսի կազմակերպիչն էր չեխական «Փիփըլ ին Նիդ» կազմակերպությունը: Ցուցահանդեսին հաջորդեց կոնֆերանսի բացման առիթով կազմակերպիչների կողմից տրված հյուրասիրությունը:
Կոնֆերանսի երկրորդ օրը տեղի ունեցավ կոնֆերանսի պաշտոնական բացումը, որը կատարվեց Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Հելենա Բամբասովայի կողմից: Այնուհետև կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեց «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Սլովակիայում Նիդերլանդական «Մատրա» ծրագրի իրականացման վերաբերյալ տեսանյութը, որի ավարտին հաջորդեցին զուգահեռ աշխատանքային խմբերի քննարկումներ՝ կրթություն, շրջակա միջավայր, մարդու իրավունքներ, փոքրամասնություններ, ԶԼՄ-ներ, արդարադատություն, հանրային վարչական իրավունք, սոցիալական քաղաքականություն, առողջապահություն, սոցապահովություն թեմաներով: Այնուհետև խմբային քննարկումները տեղափոխվեցին պետությունների (երկրների) մոտեցումների բնագավառ: Կոնֆերանսի երկրորդ օրն ավարտվեց «Եվրոպական հարևանության քաղաքականություն» թեմային նվիրված պլենար նիստով:

Կոնֆերանսի երրրորդ օրը արևելաեվրոպական չորս երկրների պաշտոնյաններ՝ Գաբրիելա Դլոհնը (Չեխիայի Արտաքին գործերի նախարարություն  անցումային աջակցության բաժնի տնօրեն),  Ալինա Չերնըավսկան (Լեհաստանի Արտաքին գործերի նախարարություն համագործակցության զարգացման բաժին), Դուշան Դաչոն (Սլովակիայի Արտաքին գործերի նախարարություն Զարգացման և մարդասիրական օգնության բաժնի տնօրեն) և Շանդոր Կոլեսը (Հունգարիայի Ժողովրդավարակամ անցման միջազգային կենտրոնի ծրագրի տնօրեն) ներկայացրեցին իրենց երկրների կողմից քաղաքացիական հասարակության զարգացմանը ուղղված պետական ծրագրերը: Այնուհետև աշխատանքային խմբերի կողմից ներկայացվեցին խմբային քննարկումների արդյունքներն ու առաջարկությունները, որին հաջորդեց կոնֆերանսի պաշտոնեական փակումը: Կոնֆերանսը ֆինանսավորվել էր Նիդեռլանդների Արտաքին գործերի նախարարության «Մատրա» ծրագրի կողմից, իսկ կազմակերպվել էր չեխական «Փիփըլ ին Նիդ» կազմակերպության կողմից: Կոնֆերանսին մասնակցում էր նաև Հայաստանի երիտասարդ իրավաբաննների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում