Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՀԵԻԱ Երևանի գրասենյակի գրադարան

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի մասնաճյուղի գրադարանը հիմնադրվել է 2003 թվականին, իսկ 2010 թվականին հիմնադրվեց նաև Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի գրադարանը: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի մասնաճյուղի և Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի գրադարանը համալրված է իրավունքի բոլոր ճյուղերը ընդգրկող գրականությամբ, այդ թվում օրենսգրքերով, օրենքների ժողովածուներով, դասագրքերով, օրենքների մեկնաբանություններով, ուսումնական ձեռնարկներով, հանրագիտարաններով, ամսագրերով և այլն: Գրադարանում առկա են նաև իրավագիտությանը հարակից գիտություններին վերաբերող գրքեր: Գրադարանը համալրված է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրականությամբ, և այն թարմացվում է պարբերաբար: Ներկայումս Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի մասնաճյուղի և Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի գրադարանը բաղկացած է 450 կտոր գրականությունից՝ 435 կտոր գրքերից և 15 կտոր ամսագրերից, այդ թվում.

 

Մասնագիտական գրքեր

Հայերեն – 128 անուն գիրք, 267 կտոր,
Ռուսերեն – 110 անուն գիրք, 136 կտոր,
Անգլերեն – 18  անուն գիրք, 21 կտոր:
Բառարաններ

Հայերեն – 4 անուն գիրք, 8 կտոր,
Ռուսերեն – 2 անուն գիրք, 3 կտոր:
Ամսագրեր

Անգլերեն – 1 անուն ամսագիր, 15 կտոր:

Այլ Գրականություն

Հայերեն

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Երևանի մասնաճյուղի և Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի գրադարանի պատասխանատու Զարուհի Հարությունյանին:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում