Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Երևան

Մեր Մասին        Կանոնադրություն    Գործունեություն            Անձնակազմ            Կապ            Գրադարան

 

ՀԵԻԱ-ի Երևանի Հակակոռուպցիոն կենտրոն

ՀԵԻԱ Երևանյան գրասենյակ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի մասնաճյուղը հիմնադրվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության 2004 թ.-ի նոյեմբերի 26-ի որոշմամբ, իսկ մինչ այդ, սկսած 2001թ.-ի մայիսի 1-ից, գործել է որպես Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի ծրագրային գրասենյակ:

Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնը (նախկին անվանումը՝ Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն) ՀԵԻԱ-ն գործարկում է 2010թ.-ի օգոստոսի 1-ից` ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվող «Հայաստան ընդդեմ կոռուպցիայի» (նախկին անվանումը՝ «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում») ծրագրի շրջանակներում:

ՀԵԻԱ-ի Երևանի մասնաճյուղ

ՀԵԻԱ-ի Երևանի Հակակակոռուպցիոն կենտրոն

ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2,

Հեռախոս (374 10) 540199

Ֆաքս (374 10) 580299

Թեժ գիծ 08000 11 10

էլ. փոստ [email protected]

Մասնաճյուղի ղեկավար` Դավիթ Աբգարյան

Կենտրոնի համակարգող` Մարատ Ատովմյան:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի մասնաճյուղը իր գործունեությունը հիմնականում իրականացնում է հետևյալ երկու ուղղություններով.

– Երևանի բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ՝ անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման և տեղեկատվության տարածման միջոցով,

– Իրավաբանական բուհերի ուսանողների և իրավաբանների մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված գործունեություն:

Երևանի Հակակակոռուպցիոն կենտրոնը իր գործունեությունը հիմնականում իրականացնում է հետևյալ երեք ուղղություններով.

– Անվճար իրավաբանական ծառայությունների մատուցում քաղաքացիների կոռուպցիոն ռիսկեր պարունակող բողոքներին ամեն օր արձագանքելու նպատակով:

– Հակակոռուպցիոն բնույթի համակարգային և ընթացակարգային բարեփոխումների իրականացում:

– Հակակոռուպցիոն իրազեկության և կրթության ռազմավարության իրականացում:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի մասնաճյուղը և Երևանի Հակակակոռուպցիոն կենտրոնը անվճար իրավաբանական ծառայություններ է մատուցում Երևանի բնակչությանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի մասնաճյուղի և Երևանի Հակակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպվում են ռադիոհաղորդումներ, հեռուստահաղոդումներ, էլեկտրոնային ԶԼՄ-ներով հեռարձակվող այլ հաղորդումներ` նվիրված բնակչությանն առավել հուզող իրավական, այդ թվում հակակոռուպցիոն թեմաներին:

ՀԵԻԱ-ի Երևանի մասնաճյուղի և ՀԵԻԱ-ի Երևանի Հակակակոռուպցիոն կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, դասընթացներ, դատախաղեր, գիտաժողովներ և այլ միջոցառումներ՝ իրավաբանական ու հակակոռուպցիոն թեմաներով:

ՀԵԻԱ-ի Երևանի մասնաճյուղը և ՀԵԻԱ-ի Երևանի Հակակակոռուպցիոն կենտրոնը ուսանող և երիտասարդ իրավաբաններին, փաստաբաններին, ինչպես նաև իրավագիտությամբ հետաքրքրվող այլ քաղաքացիներին անվճար հիմունքներով տրամադրում է նաև հետևյալ իրավաբանական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն.

– ժամանակակից իրավաբանական գրականություն և իրավաբանական բնույթի տեսանյութեր,

– համակարգիչների և ինտերնետի ծառայություններ,

– ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագիր։

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում