Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Զարգացման պլան 2004

(2004թ.-ի հունվար ամսից մինչև 2004թ.-ի դեկտեմբեր ամիսը ներառյալ)

1.Հարաբերություններ այլ կազմակերպությունների հետ

Միջոցառումներ
Ժամկետներ
Պատասխանատուներ
Պետական սեկտորի հետ հարաբերություններ.

  • անդամակցություն պետական մարմինների կողմից հասարակակական կազմակերպությունների մասնակցությամբ ստեղծված խորհուրդներում,
  • պետական համապատասխան մարմինների հետ համատեղ ծրագրերի իրականացում,
  • մասնակցություն քաղաքացիական ծառայողների մրցույթային և ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին:
Մինչև 31.12.2004թ. ՀԵԻԱ-ի նախագահ և
հասարակական կապերի պատասխանատու
ՏԻՄ-երի հետ հարաբերություններ.

  • մասնակցություն ավագանու նիստերին (Գավառ, Իջևան, Վանաձոր, Գյումրի, Գորիս, Կապան և Երևան),
  • ՏԻՄ-երի ռեսուրսների համատեղ օգտագործում (Վանաձորի քաղաքապետարան),
  • համատեղ միջոցառումների իրականացում (Մեծամորի քաղաքապետարան):
Մինչև 31.12.2004թ. ՀԵԻԱ-ի անդամ Ռ. Գրիգորյան և հասարակական կապերի պատասխանատու
Միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների հետ հարաբերություններ.

  • կապերի և համագործակցության ընդլայնում և զարգացում:
Մինչև 31.12.2004թ. ՀԵԻԱ-ի նախագահ, ֆինանսների հայթհայթման կոորդինատոր և հասարակական կապերի պատասխանատու
Մասնավոր սեկտորի հետ հարաբերություններ.

  • տեղական ներդրումի ծավալի մեծացում:
Մինչև 31.12.2004թ. ՀԵԻԱ գործադիր տնօրեն, ֆինանսների հայթհայթման կոորդինատոր և հասարակական կապերի պատասխանատու
ԶԼՄ-ների հետ հարաբերություններ.

  • ԶԼՄ-ների ներգրավումը ՀԵԻԱ-ի միջոցառումների լուսաբանմանը,
  • ՀԵԻԱ-ի գործունեության վերաբերյալ գովազդների տեղադրում,
  • լրատվական միջոցների և լրագրողների խրախուսման միջոցների մշակում և իրականացում:
Մինչև 31.12.2004թ. ՀԵԻԱ-ի նախագահ և
հասարակական կապերի պատասխանատու
Հասարակական կազմակերպությունների հետ հարաբերություններ.

  • ՀԵԻԱ-ի կողմից ստեղծված իրավաբանական կոալիցիայի զարգացում,
  • “Շահերի պաշտպանության” թեմայով ուսուցումների կազմակերպում հայաստանյան ՀԿ-ների համար:
Մինչև 31.12.2004թ. ՀԵԻԱ-ի նախագահ և
հասարակական կապերի պատասխանատու
Շահառուներ հետ հարաբերություններ.

  • ՀԵԻԱ-ի վերաբերյալ շահառուների շրջանում տեղեկացվածության բարձրացում (հետադարձ կապի մեխանիզմների մշակում)
Մինչև 31.12.2004թ. Հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Առաջարկություններ մարդկային ռեսուրսների ոլորտի աշխատանքային խմբին.

  • հասարակության հետ կապերի պատասխանատուի նշանակում (հասարակական կամ հաստիքային պաշտոնի)` համապատասխան աշխատանքային պարտականությունների սահմանմամբ:
Մինչև 31.03.2004թ. ՀԵԻԱ-ի նախագահ

“Հարաբերություններ այլ կազմակերպությունների հետ” աշխատանքային խումբ
Խմբի ղեկավար` Կարեն Զադոյան

  1. Լուսինե Վարդանյան
  2. Հակոբ Հակոբյան
  3. Դավիթ Սահակյան
  4. Նաիրա Ազարյան
  5. Գևորգ Գյոզալյան
  6. Մարատ Ատովմյան
  7. Արշավիր Խալափյան
  8. Լուսինե Աբգարյան
  9. Ռոբերտ Գրիգորյան

2. Ֆինանսական կայունություն

Միջոցառումներ
Ժամկետներ
Պատասխանատուներ
Վճարովի ծառայությունների մատուցում ՍՊԸ-ի և ՍՊԸ-ի մարզային մասնաճյուղերի գրասենյակների միջոցով.

  • ՀԵԻԱ-ի տնտեսական ընկերության համար ներդրողների հայտնաբերում:
Մինչև 31.12.2004թ. ՀԵԻԱ-ի նախագահ և փոխնագահ
Օգտագործել հնարավոր աղբյուրներ (գովազդ, ներքին կապեր) բիզնես կառույցների հետ համագործակցելու համար.

  • գտնել առնվազն մեկ բիզնես կազմակերպություն, որը կհամաձայնվի որոշակի ֆինանսական ներդրում կատարել ՀԵԻԱ-ում առաջիկա երկու տարիների ընթացքում:
Մինչև 31.12.2004թ. ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն, ֆինանսների հայթհայթման կոորդինատոր և հասարակական կապերի պատասխանատու
Համագործակցել ԲՈՒՀ-երի հետ` անդամության աճը ապահովելու համար

  • կազմավորել ՀԵԻԱ իրավաբան ուսանողների ուժեղ բաժանմունք և բաժանմունքի անդամների հաշվին անդամավճարների աճը հասցնել ՀԵԻԱ-ի տարեկան բյուջեի 1%-ին:
Մինչև 31.12.2004թ. ՀԵԻԱ-ի նախագահի օգնական և վարչության անդամ (Լ.Հարությունյան)
Աշխատել նոր դոնոր կազմակերպությունների հայտնաբերման ուղղությամբ.

  • դրամաշնորհներ գրելու ուսուցանում և վերապատրաստում,
  • առնվազն երկու նոր դոնորից ֆինանսավորման ստացում:
Մինչև 31.12.2004թ. ՀԵԻԱ-ի նախագահ, ֆինանսների հայթհայթման կոորդինատոր և մարզային գրասենյակների ղեկավարներ

“Ֆինանսական կայունություն” աշխատանքային խումբ
Խմբի ղեկավար` Արտակ Սարիբեկյան

  1. Ալվարդ Հովհաննիսյան
  2. Լիանա Հարությունյան
  3. Վահագն Թամրազյան
  4. Ռոբերտ Աթաբեկյան
  5. Գեորգի Իսայան
  6. Արամ Մելքոնյան

3. Մարդկային ռեսուրսներ

Միջոցառումներ
Ժամկետներ
Պատասխանատուներ
ՀԵԻԱ աշխատակազմի բոլոր անդամների մասնակցությամբ կոորպորատիվ հավաքների և այլ միջոցառումների կազմակերպում: Տարին առնվազն մեկ անգամ: ՀԵԻԱ-ի փոխնախագահ և վարչության անդամ (Լ.Հարությունյան)
Մարզային գրասենյակների պատասխանատուների և ՀԵԻԱ-ի ղեկավարության պարբերական հանդիպումների անցկացում: Եռամսյակը մեկ անգամ ՀԵԻԱ-ի նախագահ, գործադիր տնօրեն և մարզային գրասենյակների ղեկավարներ
Կազմակերպության աշխատակազմի անդամների վերապատրաստման համակարգի մշակում և ներդնում: Մինչև 31.12.2004թ. ՀԵԻԱ-ի փոխնախագահ, գործադիր տնօրեն և վարչության անդամ (Լ.Հարությունյան)
Կազմակերպության աշխատակազմի կողմից կատարված աշխատանքի գնահատման համակարգի մշակում և հաստատում: Մինչև 31.12.2004թ. ՀԵԻԱ-ի փոխնախագահ, գործադիր տնօրեն և վարչության անդամ (Լ.Հարությունյան)
Կամակերպության աշխատակազմի կանոնակարգի վերջնական վերանայում և հաստատում: Մինչև 31.12.2004թ. ՀԵԻԱ-ի նախագահ, փոխնախագահ և գործադիր տնօրեն

“Մարդկային ռեսուրսներ” աշխատանքային խումբ
Խմբի ղեկավար` Դավիթ Աբգարյան

  1. Ռուսլան Ավետիսյան
  2. Գոհար Եսոյան
  3. Աննա Հովհաննիսյան
  4. Շուշանիկ Վարդանյան
  5. Լիլիթ Գասպարյան
  6. Արինա Վարդերեսյան
  7. Ալբերտ Եգանյան
  8. Սոնա Հարությունյան

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում