Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Զարգացման պլան 2005

(2004Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐԻՑ ՄԻՆՉև 2005Թ.-Ի ԴԵԿՏԵՄԲԵՐ)

1. ՖՒՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
ԽՆԴԻՐ

ա) ՀԵԻԱ ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտություն, նոր ֆինանսական աղբյուրների հայտնաբերում և ազատ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում.

  1. Արտաքին և ներքին նոր ֆինանսական աղբյուրների հայտնաբերում,
  2. Ազատ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  1. Դրամաշնորհային ծրագրեր կազմելու դասընթացի կազմակերպում մարզային գրասենյակների ղեկավարների և կազմակերպության շահագրգիռ անդամների համար.
    • կազմել դասընթացների անցկացման ժամանակացույց և ծրագիր,
    • ֆինանսավորող կազմակերպություններին ներկայացնել առնվազն վեց դրամաշնորհային նոր ծրագրերի առաջարկներ:
  2. Ազատ ֆինանսական միջոցների օգտագործումն իրականացնել ՀԵԻԱ վարչության և անդամների հետ խորհրդակցության արդյունքում:

ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

  • ՀԵԻԱ-ի մի շարք անդամներ և պատասխանատուներ տիրապետում են դրամաշնորհային ծրագրեր պատրաստելու հմտություններին:
  • ՀԵԻԱ ֆինանսական միջոցների հայթայթման աշխատանքներին մասնակից դարձնել կազմակերպության շահագրգիռ անդամներին:
  • ՀԵԻԱ ֆինանսավորման նոր աղբյուրների հայտնաբերում:
  • Ազատ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում:

ԺԱՄԿԵՏ/ՆԵՐ
Մինչև 31.12.2005թ.-ը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ՀԵԻԱ-ի նախագահ, գործադիր տնօրեն, ֆինանսների հայթայթման կոորդինատոր և հասարակական կապերի պատասխանատու:

ԽՆԴԻՐ

բ) ՀԵԻԱ բիզնես կառույցի զարգացման անհրաժեշտություն

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

“Նոր իրավաբանական խումբ” ՍՊԸ-ի գործունեության խթանում` նոր գործընկերների ներգրավմամբ:

ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

ՀԵԻԱ բիզնես կառույցի վերափոխումների իրականացում, կայուն շահույթի ստացում և բիզնես կառույցի զարգացում:

ԺԱՄԿԵՏ/ՆԵՐ
Մինչև 31.12.2005թ.-ը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ՀԵԻԱ նախագահ և հասարակական կապերի պատասխանատու:

 

2. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԽՆԴԻՐ

ա) Մատուցվող ծրագրերի և ծառայությունների արդյունավետության որոշում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Շահառուների հետ հետարդարձ կապն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների մշակում.

  • իրավաբան խորհրդատուի կողմից մատուցված ծառայության որակի գնահատման մասնագիտական չափանիշների մշակում,
  • իրավաբանական օգնության հաշվառման թերթիկի վերանայում,
  • հեռախոսազանգերի միջոցով մատուցված խորհրդատվության արդյունքի մասին տեղեկացում` խորհրդատվական թերթիկի` “ձեռնարկվելիք գործողությունների համառոտ նկարագիրը” բաժնում ներկայացված միջոցառումների վերաբերյալ

ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

Աշխատանքի արդյունավետության չափման գործիքի առկայություն:

ԺԱՄԿԵՏ/ՆԵՐ
Մինչև 30.11.2005թ.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Գնահատման թերթիկի մշակման պատասխանատու` Լ.Հարությունյան, աշխատանքային խումբ,
Հաստատման և իրակացման պատասխանատու` ՀԵԻԱ նախագահ:

ԽՆԴԻՐ

բ) ՀԵԻԱ-ի ծառայությունների առավելագույն համապատասխանեցում շահառու խմբերի կարիքներին

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Շահառու խմբերի կարիքի գնահատում.

  • Համագործակցություն ԻՈՒԲ-ի և մասնագիտական հանձնաժողովների միջև:
  • Հիմնական շահառու խմբերի հետ հանդիպուների, սեմինարների, միջոցառումների (ֆոկուս խումբ) և քննարկումների անցկացում:
  • Հարցումների և վերլուծությունների անցկացում:
  • Ձեռք բերված արդյունքների վիզուալիացում:

ՍՊԱՍՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔ

Միջոցառումների, ծրագրերի իրականացում, որոնք բխում են շահառուների իրական կարիքներից:ՀԵԻԱ-ի շահառուների կարիքների բավարարում (կատարված վերլուծությունները ներկայացնել քանակական և որակական տվյալներով), վիզուալացված արդյունքների առկայություն, նոր գործընկերների ներգրավում:

ԺԱՄԿԵՏ/ՆԵՐ
Մինչև 31.12.2005թ.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ՀԵԻԱ-ի նախագահ, ԻՈՒԲ-ի նախագահ, ֆինանսական միջոցների հայթայթման համակարգող, մասնագիտական հանձնաժողովների ղեկավարներ:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում