Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Զարգացման պլան 2006
1. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
ԽՆԴԻՐ 1.

Հանդիպումների և հավաքների կազմակերպում:

  • Որոշակի պարբերականությամբ ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի աշխատակազմի անդամների և ՀԵԻԱ-ի նախագահի հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպում:
  • ՀԵԻԱ-ի մարզային մասնաճյուղերի ղեկավարների մասնակցության ապահովում ՀԵԻԱ-ի աշխատակազմի որոշ աշխատանքային հանդիպումների ընթացքում:
  • Որոշակի պարբերականությամբ ոչ ֆորմալ հավաքույթների կազմակերպում ՀԵԻԱ-ի աշխատակազմի անդամների և շահակիցների մասնակցությամբ:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1.1

ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակի աշխատակազմի և ՀԵԻԱ նախագահի ամենշաբաթյա աշխատանքային հանդիպումների գրաֆիկի կազմում և իրագործում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն, ՀԵԻԱ-ի աշխատակազմ
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Միչև 31 մայիսի 2006թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1.2

ՀԵԻԱ-ի աշխատակազմի աշխատանքային հանդիպումներին ՀԵԻԱ-ի մարզային մասնաճյուղերի ղեկավարների մասնակցության եռամսյակային գրաֆիկի կազմում և իրականացում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն, ՀԵԻԱ-ի հանրային կապերի պատասխանատու
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Միչև 31 մայիսի 2006թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1.3

ՀԵԻԱ-ի աշխատակազմի անդամների և շահակիցների մասնակցությամբ ամենամսյա ոչ ֆորմալ հավաքույթների մասնակիցների կազմի ու ժամանակացույցի կազմում և իրականացում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն, ՀԵԻԱ-ի հանրային կապերի պատասխանատու, Իրավաբան ուսանողների բաժանմունք
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Միչև 31 մայիսի 2006թ.

ԽՆԴԻՐ 2.

Աշխատանքի որակի կառավարում և աշխատակազմի մասնագիտական որակավորման բարձրացում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.1

Աշխատակազմի աշխատանքի գնահատման թերթիկի լրամշակում և ներդրում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն, ՀԵԻԱ-ի իրավաբան Լիանա Հարությունյան
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Միչև 31 մայիսի 2006թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.2

Աշխատանքի գնահատման արդյունքների հիման վրա հնարավոր խրախուսման միջոցների ձևավորում և կիրառում ՀԵԻԱ-ի աշխատակազմի և կամավորների համար:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն, ՀԵԻԱ-ի իրավաբան Լիանա Հարությունյան
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Մինչև 31 դեկտեմբերի 2006թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.3

Աշխատակազմի աշխատանքի գնահատման արդյունքների հիման վրա աշխատակիցների անհատական զարգացման պլանների մշակում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն, ՀԵԻԱ-ի իրավաբան Լիանա Հարությունյան
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Միչև 31 հուլիսի 2006թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.4

Աշխատակազմի անդամների վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման գործընթացի պլանավորում և բյուջետավորում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Միչև 31 օգոստոսի 2006թ.

ԽՆԴԻՐ 3.

Աշխատանքի ծավալի արդյունավետ կառավարում` աշխատակազմի օպտիմալ քանակի ֆիքսման միջոցով:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 3.1

Ըստ կատարվելիք աշխատանքի ծավալի` աշխատակազմի քանակի ֆիքսման մեխանիզմի մշակում և ներմուծում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
ՀԵԻԱ-ի նախագահ և գործադիր տնօրեն
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Միչև 31 օգոստոսի 2006թ.

2. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԽՆԴԻՐ 1.

Մատուցվող ծրագրերի և ծառայությունների արդյունավետության որոշում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1.1

Իրավաբան խորհրդատուի կողմից մատուցված ծառայության որակի գնահատման մասնագիտական չափորոշիչների մշակում` շահառուների հետ հետադարձ կապն ապահովելու նպատակով:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ՀԵԻԱ-ի իրավաբան Լիանա Հարությունյան , ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Մինչև 01.09.2006թ.

ԽՆԴԻՐ 2.

ՀԵԻԱ-ի ծառայությունների առավելագույն համապատասխանեցում շահառու խմբերի կարիքներին

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.1

Շահառու խմբերի կարիքի գնահատման նպատակով համագործակցություն ԻՈՒԲ-ի և մասնագիտական հանձնաժողովների միջև:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ԻՈՒԲ-ի ղեկավար, ֆինանսական միջոցների հայթհայթման համակարգող, մասնագիտական հանձնաժողովների ղեկավարներ
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Մինչև 01.12.2006թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.2

Հիմնական շահառու խմբերի հետ հանդիպումների, սեմինարների, միջոցառումների (ֆոկուս խումբ), քննարկումների անցկացում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ԻՈՒԲ-ի ղեկավար, ֆինանսական միջոցների հայթհայթման համակարգող, մասնագիտական հանձնաժողովների ղեկավարներ
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Մինչև 01.12.2006թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.3

Հարցումների և վերլուծությունների անցկացում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ԻՈՒԲ-ի ղեկավար, ֆինանսական միջոցների հայթհայթման համակարգող, մասնագիտական հանձնաժողովների ղեկավարներ
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Մինչև 01.12.2006թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.4

Ձեռք բերված արդյունքի վիզուալիզացում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ԻՈՒԲ-ի ղեկավար, ֆինանսական միջոցների հայթայթման համակարգող, մասնագիտական հանձնաժողովների ղեկավարներ
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Մինչև 01.12.2006թ.

ԽՆԴԻՐ 3

Ծրագրի որակական կողմը ապահովող լավ մշակված գնահատման համակարգի ստեղծում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 3.1

Մոնիտորինգի մասնագետի հաստիքի ստեղծում կամ աշխատանքային խմբի վերապատրաստում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ՀԵԻԱ-ի նախագահ, ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն, հանրային կապերի պատասխանատու, աշխատանքային խումբ, գործընկեր կազմակերպություն
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Մինչև 01.09.2006թ.

ԽՆԴԻՐ 4.

Տեղեկատվության և մարկետինգի ապահովում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 4.1

Իրականացվող ծրագրերի մասին տեղեկատվության տարածման մեխանիզմների կիրառում (վեբ կայք, էլ.փոստ, տպագիր նյութեր):

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
Ծրագրի ղեկավար, ԻՈՒԲ-ի նախագահ, հանրային կապերի պատասխանատու
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Մինչև 31.12.2006թ.

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում