Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Զարգացման պլան 2010

1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

ԽՆԴԻՐ 1.1

Ծրագրեր գրելու հմտությունները զարգացնելու դասընթացների բացակայություն:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1.1.1

ՀԵԻԱ-ի վարչության անդամների, գրասենյակների ղեկավարների և անդամների համար դրամաշնորհային ծրագրեր գրելու ուսուցման կազմակերպում (3 խումբ, յուրաքանչյուրում 10 մասնակից):

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ՀԵԻԱ-ի վարչության անդամ Ռոբերտ Գրիգորյան:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

01.04.2010-01.05.2010թթ.

ԽՆԴԻՐ 1.2

Ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկատվության տարածման մեխանիզմի բացակայություն ՀԵԻԱ-ի անդամների և կամավորների շրջանում:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1.2.1

Ֆինանսական գործունեության վերաբերյալ պարբերական տեղեկատվության տարածում ՀԵԻԱ-ի ցանցի միջոցով ՀԵԻԱ-ի անդամների և կամավորների շրջանում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ

ՀԵԻԱ-ի ‎‎ֆինանսական միջոցների հայթայթման պատասխանատու Էդուարդ Մանուկյան,

ՀԵԻԱ-ի ‎‎գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյան,

ՀԵԻԱ-ի ‎‎հաշվապահ Ալվարդ Հովհաննիսյան:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Մինչև 30.12.2010թ.

ԽՆԴԻՐ 1.3

Ծրագրերի ժամանակավոր լինելը, դոնորների թվաքանակի կրճատման մտավախություն, ֆինանսավորման միջոցների նվազում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1.3.1

Ֆինանսական միջոցների բազմազանության ապահովում և ‎‎ֆինանսական միջոցների հայթհայթման հարցերով աշխատանքային խմբի ձևավորում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ՀԵԻԱ-ի ‎‎նախագահ Կարեն Զադոյան:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Մինչև 30.12.2010թ.

ԽՆԴԻՐ 1.4

Ինքնաֆինանսավորման զարգացման պակաս, ֆինանսական աղբյուրների բազմազանության ապահովում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1.4.1

ՀԵԻԱ-ի աշխատակազմում հնարավորության սահմաններում ստեղծել Ֆինանսական հայթհայթման հարցերով զբաղվող ստորաբաժանում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ՀԵԻԱ-ի ‎‎ֆինանսական միջոցների հայթայթման պատասխանատու Էդուարդ Մանուկյան:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Մինչև 30.12.2010թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1.4.2

Առնվազն 5 դրամաշնոհրային ծրագրերի ապահովում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ

ՀԵԻԱ-ի ‎‎ֆինանսական միջոցների հայթայթման պատասխանատու Էդուարդ Մանուկյան,

ՀԵԻԱ-ի ‎‎նախագահ Կարեն Զադոյան:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Մինչև 30.12.2010թ.

ԽՆԴԻՐ 1.5

Դրամական միջոցների խնայողության պակաս:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1.5.1

Կապերի հաստատում սփյուռքի հետ:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ

ՀԵԻԱ-ի ‎‎ֆինանսական միջոցների հայթայթման պատասխանատու Էդուարդ Մանուկյան,

ՀԵԻԱ-ի ‎‎նախագահ Կարեն Զադոյան:

ԽՆԴԻՐ 1.6

Կամավորական թևի ոչ ակտիվություն:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1.6.1

Կամավորների ներուժի օգտագործում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ

ՀԵԻԱ-ի ‎‎գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյան:

ՀԵԻԱ-ի ‎‎մարզային գրասենյակների ղեկավարներ:

ԽՆԴԻՐ 1.7

Կազմակերպության գույքի խնայողաբար օգտագործում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1.7.1

Առկա միջոցների գույքագրում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ

ՀԵԻԱ-ի ‎‎գործադիր տնօրեն Արտակ Սարբեկյան,

ՀԵԻԱ-ի ‎‎հաշվապահ Ալվարդ Հովհաննիսյան‏:

 

2. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԽՆԴԻՐ 2.1           

Ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ իրազեկության մեխանիզմի բացակայություն:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.1.1     

ՀԵԻԱ-ի հանձնաժողովների և ակումբների գործունեության ակտիվացում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ՀԵԻԱ-ի հանձնաժողովների ղեկավարներ:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

01.07.2010թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.1.2

ՀԵԻԱ-ի հանձնաժողովների աշխատանքների հստակեցում հանձնաժողովների անդամների հետ:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ՀԵԻԱ-ի վարչության անդամներ:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

01.07.2010թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.1.3

Հանձնաժողովների անդամների հետ աշխատանք՝ ‎ֆոկուս խմբերում՝ ՀԵԻԱ-ի կողմից անկախ փորձագետի ներգրավմամբ:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ՀԵԻԱ-ի աշխատանքներին ներգրավված անկախ փորձագետ:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

01.07.2010թ.

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.1.4

Ծրագրերի տեղեկատվության տարածումը ՀԵԻԱ-ի պաշտոնական վեբ կայքի լիարժեք գործարկմամբ:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ՀԵԻԱ-ի գոծադիր տնօրեն Արտակ Սարբեկյան:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

01.06.2010թ.

ԽՆԴԻՐ 2.2

Նոր գաղափարների և նոր ծրագրերի և ծառայությունների պակաս:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.2.1

Մոնիթորինգի միջոցով նոր գաղափարների հայտնաբերում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ՀԵԻԱ-ի հանձաժողովներ,

ՀԵԻԱ-ի աշխատանքներին ներգրավված անկախ փորձագետ:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

01.06.2010թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.2.2

ՀԵԻԱ-ի հանձնաժողովների կայուն աշխատանքների արդյունքում ‎ֆ‎ոկուս խմբերի ձևավորում և թիրախային խմբի ուսումասիրում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ

ՀԵԻԱ-ի հանձաժողովների ղեկավարներ:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

01.06.2010թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.2.3

Սեմինարների և գիտաժողովների կազմակերպում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ

ՀԵԻԱ-ի աշխատակազմ,

ՀԵԻԱ հանձաժողովներ:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

01.06.2010թ.

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2.2.4

ՀԵԻԱ-ի յուրանքանչյուր հանձանաժողովի կողմից առնվազն 1 դրամաշնորհային ծրագրի ներկայացում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ

ՀԵԻԱ-ի հանձաժողովներ:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

01.06.2010թ.

3. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ԽՆԴԻՐ 3.1           

ՀԵԻԱ-ի ներքին ցանցի և տեղեկատվության կառավարման մեխանիզմների ստեղծում:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 3.1.1

ՀԵԻԱ-ի ներքին ցանցի ապահովում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ

ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն,

ՀԵԻԱ-ի կամավորներ:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

01.05.2010թ.

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 3.1.2

Տեղեկատավության տարածում mail list-ի միջոցով՝ կառույցի աշխատակազմի, անդամների և կամավորների շրջանում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Հանրային կապերի պատասխանատու:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Մինչև 30.12.2010թ., յուրաքանչյուր միջոցառմանը զուգընթաց:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 3.1.3

Բլոգի ստեղծում, գործարկում, տեղեկատվության տարածում, հետապնդելով հետևյալ նպատակները՝

  • տեղեկատվության տրամադրում ՀԵԻԱ-ի վերաբերյալ.
  • երիտասարդական ներուժի համախմբում.
  • նոր գաղափարների գործարկում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ

ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն,

ՀԵԻԱ-ի ԻՈՒԲ,

ՀԵԻԱ-ի գործընկեր կազմակերպություն՝ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

30.04.2010թ.

ԽՆԴԻՐ 3.2

Աշխատակազմի նախաձեռնողականության ցածր մակարդակ:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 3.2.1

Ոչ ‎ֆորմալ հանդիպումներ կազմակերպում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ

ՀԵԻԱ-ի գ‎րասենյակների ղեկավարներ,

ՀԵԻԱ-ի հանրային կապերի պատասխանատու:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Սկսած մայիս ամսվանից 2 ամիսը մեկ անգամ:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 3.2.2

Ֆոկուս խմբերի կազմակերպում մարզային գրասենյակներում:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ

ՀԵԻԱ-ի Երևանյան գրասենյակի աշխատակիցներ՝ Սոնա Հարությունյան, Նորայր Հարությունյան:

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Սկսած 01.05.2010թ., 3 ամիսը 1 անգամ

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում