Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Ընթացիկ գործունեություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

2015թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իր գրասենյակների ցանցի միջոցով իրականացրել է հետևյալ գործունեությունը.

 

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2014 թվականի փետրվարի 1-ից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական միության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորման շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում, հզորացնել ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կազմակերպվել են հակակոռուպցիոն դասընթացներ Երևանում և ՀՀ մարզերում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն:

«Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրը ՀԵԻԱ-ն սկսել է իրականացնել 2015թ.-ի մայիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության Դեսպանության ֆինանսական օժանդակության շրջանակներում: Ծրագրի իրականացման ժամկետն է 6 ամիս: Ծրագրի նպատակներն են՝

  1. Իրականացնել իրավական մոնիթորինգ ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (CEDAW) Հայաստանում կիրառման, այդ թվում, ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թվականին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգ:
  2. Բարձրացնել կանանց իրավունքների հարցերով իրազեկվածության և պաշտպանության մակարդակը:
  3. Սկսել բանավեճ տեղական քաղաքականությունում գենդերային հավասարակշռության թեմայով` իրականացնելով տարածաշրջանային սեմինարներ տեղական խորհուրդների մասնակցությամբ:

Հայտնի են «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհների երկրորդ փուլում հաղթող ճանաչված ՀԿ-ները
Հունիսի 29-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովն ավարտեց Ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհային մրցույթի 2-րդ փուլին դիմած հայտերի գնահատումը:

Հաղթող ծրագրերի և ներկայացնող կազմակերպությունները 5-ն են:
1. «Կոռուպցիոն ռիսկերը ծննդօգնության ոլորտում» ծրագիր, իրականացնող` «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպություն (Սյունիքի մարզ):
2. «ՓՄՁ հանրության համախմբում տեսչական գործընթացներում կոռուպցիոն դրսևորումների դեմ» ծրագիր, իրականացնող` «Փոքր և միջին բիզնեսի» հիմնադրամ (Երևան):
3. «Կոռուպցիայի բացառումն առողջապահության ոլորտում, և դրան նպաստող անհրաժեշտ քայլերը» ծրագիր, իրականացնող` «Լրագրողների «Սելեն» ակումբ» հասարակական կազմակերպություն, համագործակից՝ «Լոռու ՄԻԳ» հեռուստաընկերություն (Լոռու մարզ):
4. «Մոնիթորիգը որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք պետական եկամուտների հավաքագրման ոլորտում» ծրագիր, իրականացնող` «Գավառի բիզնես կենտրոն» հասարակական կազմակերպություն, (Գեղարքունիքի մարզ):
5. «ՄԻԱՍԻՆ ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր, իրականացնող` «Միասին» հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն, համագործակից՝ «Հրեշտակ» մանկապատանեկան հասարակական կազմակերպություն (Արարատի մարզ):

Հակակոռուպցիոն պայքարի համար 5 ՀԿ-ներ դրամաշնորհներ ստացան
Մայիսի 1-ին փորք դրամաշնորհների մրցույթի առաջին փուլի հաղթող ՀԿ-ները ստացան 5 մլն ՀՀ դրամից ավելի գումար:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի դրամաշնորհներին արժանացան հետևյալ ՀԿ-ները՝ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն», «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ, «Արմքոմեդի» մշակութային հասարակական կազմակերպություն, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ և «ԼոգոՍ» երիտասարդական հասարակական կազմակերպություն:
Այս կազմակերպությունների ղեկավարները համապատասխան պայմանագրերը ստորագրեցին ՀԵԻԱ-ի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի հետ:

ՀԵԻԱ-ում էր «Ինթեգրիթի էքշըն» միջազգային կազմակերպության նախագահ Ֆրեդրիկ Գալթունգը

Հակակոռուպցիոն և բարեղճության ոլորտի միջազգային հեղինակավոր փորձագետ, բրիտանական «Ինթեգրիթի Էքշըն» միջազգային հեղինակավոր կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ֆրեդրիկ Գալթունգը այսօր՝ ապրիլի 3-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակում էր:

Նախ պարոն Գալթունգը հանդիպում ունեցավ ասոցիացիայի նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարիբազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի հետ:

Հանդիպման ընթացքում պարոն Զադոյանը Ֆրեդրիկ Գալթունգին ներկայացրեց ՀԵԻԱ-ի և ՔՀԿ-ներիհակակոռուպցիոն կոալիցիայի գործունեությունը և հետագա անելիքները, ինչպես նաև իր կողմից ղեկավարած կազմակերպության տեսակետը Հայաստանում կոռուպցիայի մակարդակի և հակակոռուպցիոն պայքարիմասին: Պարոն Գալթունգը ՀԵԻԱ-ի նախագահին ներկայացրեց իր կողմից ղեկավարվող կազմակերպության գործունեությունը` ներկայացնելով աշխարհի շուրջ վաթսուն երկրներում իրենց կողմից իրականացվող ծրագրերը: Քննարկման ավարտին կողմերը պայմանավորվեցին համապարփակ ռազմավարական համագործակցություն սկսել հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտներում` ազգային և տարածաշրջանային նշանակության համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:

Այնուհետև տեղի ունեցավ Ֆրեդրիկ Գալթունգի և Կարեն Զադոյանի համատեղ հանդիպումը ՀԵԻԱ-ի աշխատակազմի անդամների հետ, որի ընթացքում քննարկվեին համատեղ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքային հարցեր, որից հետո ՀԵԻԱ գրասենյակում տեղի ունեցավ Ֆրեդրիկ Գալթունգի հակակոռուպցիոն ուսուցումը՝ Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների համար: Պարոն Գալթունգը հանդես եկավ «Հակակոռուպցիոն մոտեցումից դեպի բարեխղճություն» խորագրով զեկույցով, ներկայացրեց. ինչպես արմատավորել հակակոռուպցիոն պայքարից դեպի բարեխղճություն սկզբունքները, ինչպես կառուցել բարեխղիճ կառավարման շղթան: Պարոն Գալթունգը մասնակիցներին ներկայացրեց նաև բարեխղճության չափման նորարարություն հանդիսացող կարևոր գործիքը` վերականգման գործակիցը:

Նա նաև պատասխանեց ՔՀԿ ներկայացուցիչներ հակակոռուպցիոն և բարեխղճության խնդիրներին վերաբերողհարցերին:

Միջոցառման ավարտին պարոն Գալթունգը հավաստագրեր հանձնեց ուսուցման մասնակիցներին, ինչպես նաևիր անվանական գինին տեղադրեց ՀԵԻԱ-ի գրասենյակի ակումբային տարածքում գտնվող գինիների պատի մեջ:

Ֆրեդրիկ Գալթունգը այցելության ավարտին հարցազրույց ունեցավ Իրավաբան.net կայքի լրագրողի հետ, որը առաջիկայում կհրապարակվի կայքում:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում