Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

“ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ”
Ծրագրի շրջանակներում, որը ՀԵԻԱ-ն իրականացրել է Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան Մատրա ԿԱՊ փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ, ՀԵԻԱ-ի կողմից տպագրվել են 10 անուն տեղեկատվական թերթիկներ, յուրաքանչյուրից 10000 օրինակ, որոնք ՀԵԻԱ-ի կամավորների և գրասենյակների միջոցով անվճար բաժանվել են Երևանի, ՀՀ մարզկենտրոնների և ՀՀ մի շարք գյուղերի բնակչությանը: Տեղեկատվական թերթիկները վերաբերում են ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգին ու պայմաններին, ընտրողների ու ընտրվողների իրավունքներին ու պարտականություններին, ընտրական իրավունքի խախտման համար նախատեսված պատասխանատվությանը:
HyperLink “ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ” 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում Հայաստանում գործող ընտրական համակարգի, ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, ՏԻՄ-երի ընտրությունների անցկացման ընդհանուր պայմանների և այս գործընթացում քաղաքացիների իրավունքների վերաբերյալ:

Տեղեկատվական թերթիկ HyperLink 53.4 KB
HyperLink “ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐԱԿԱՐԳԸ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ” 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում Հայաստանի Ազգային ժողովի ընտրակարգի, պատգամավորության թեկնածուների և պատգամավորների իրավունքների, պարտականությունների, գործունեության երաշխիքների մասին:

Տեղեկատվական թերթիկ HyperLink 54 KB
HyperLink “ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ” 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում ընտրողների ցուցակների կազմման և վարման, հաշվառում չունեցող անձանց ցուցակներում ընդգրկվելու կարգի, ընտրողների ցուցակների մատչելիության, ինչպես նաև ընտրողների ցուցակների անճշտությունները ճշտելու կարգի վերաբերյալ:

Տեղեկատվական թերթիկ HyperLink 54.5 KB
HyperLink “ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ” 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում նախընտրական քարոզչության ընդհանուր պայմանների, քարոզչության իրականացման ձևերի, քարոզչության իրականացման սահմանափակումների և հարակից հարցերի վերաբերյալ:

Տեղեկատվական թերթիկ HyperLink 54 KB
HyperLink “ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ” 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկացնում է նախընտրական քարոզչության ֆինանսավորման, նախընտրական հիմնադրամների ձևավորման, ծախսերի թափանցիկության ապահովման և հարակից հարցերի մասին:

Տեղեկատվական թերթիկ HyperLink 53.9 KB
HyperLink “ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ” 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` ընտրական գործընթացի մասնակցության, նրանց գրանցման և հավատարմագրման, նրանց իրավունքների և երաշխիքների մասին:

Տեղեկատվական թերթիկ HyperLink 54.4 KB
HyperLink “ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ” 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկացնում է քվեարկության ընթացակարգին և դրա փուլերին ընտրողների մասնակցության մասին: Մասնավորապես նկարագրվում է քվեարկության կարգը և ընտրողի իրավունքները տվյալ գործընթացում:

Տեղեկատվական թերթիկ HyperLink 53 KB
HyperLink “ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ” 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկացնում է ընտրական գործընթացի տարբեր փուլերում հնարավոր խախտումների մասին: Մասնավորապես նշված են առավել հրատապ և ընտրությունների ելքի վրա ազդող հնարավոր խախտումները:

Տեղեկատվական թերթիկ HyperLink 55.9 KB
HyperLink “ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ” 

Սույն տեղեկատվական թերթիկում տրվում են այն արարքները, որոնց համար սահմանվում են վարչական և քրեական պատասխանատվություն, հղումներ են արվում համապատասխան արարքներին և պատասխանատվություն սահմանող օրենքներին և հոդվածներին:

Տեղեկատվական թերթիկ HyperLink 55.2 KB
HyperLink “ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ” 

Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում խախտված ընտրական իրավունքների վերականգնման մեխանիզմների, մասնավորապես դատական կարգով խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունների և ընթացակարգերի մասին:

Տեղեկատվական թերթիկ HyperLink 54.2 KB

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում