Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Իրավաբանական ուսուցման և տեղեկատվության հանձնաժողովի կանոնակարգը

Հաստատված է

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության վարչության՝

«25» հունիսի  2011թ. որոշմամբ:

 

 

  «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության

նախագահ՝                             Կ. Զադոյան

Ընդունված է ՀԵԻԱ վարչության կողմից` 19.03.2011թ.-ին:

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության (հետագա տեքստում ՀԵԻԱ) իրավաբանական ուսուցման և տեղեկատվության հանձնաժողովը (հետագա տեքստում՝ Հանձնաժողով) հանդիսանում է ՀԵԻԱ-ի կառուցվածքային ստորաբաժանում:

1.2. Հանձնաժողովը գործում է ՀՀ օրենսդրությանը, ՀԵԻԱ-ի կանոնադրությանը և սույն կանոնակարգին համապատասխան:

1.3. Հանձնաժողովի անվանումն է.

հայերեն՝   Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբանական ուսուցման և տեղեկատվության հանձնաժողով,

անգլերեն՝ Committee of Legal Education and Information of the Armenian Young Lawyers Association.

1.4. Հանձնաժողովի գործունեության վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նալբանդյան 7, բն.2:

  1. 2.    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1.            Հանձնաժողովի նպատակներն են.

ա) նպաստել ՀԵԻԱ-ի անդամների, կամավորների, հանձնաժողովի անդամների և այլ շահագրգիռ անձանց իրավաբանական գիտեիքների խորացմանը,

բ) նպաստել ՀԵԻԱ-ի անդամների, կամավորների, հանձնաժողովի անդամների և այլ շահագրգիռ անձանց միջև ինֆորմացիայի փոխանակմանը,

գ) կազմակերպել սեմինարներ, քննարկումներ, դասընթացներ, ուսումնական այցելություններ և այլ միջոցառումներ:

դ) իրականացնել վերոնշյալ նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված այլ միջոցառումներ:

  1. 3.    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

3.1.            Հանձնաժողովը իրավաբանական անձ չէ, գործում է ՀԵԻԱ վարչության կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա և համարվում է ՀԵԻԱ կառուցվածքային ստորաբաժանումը:

3.2.            Հանձնաժողովը իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում ՀԵԻԱ-ի վարչությանը:

3.3.            Հանձնաժողովը, ՀԵԻԱ-ի համաձայնությամբ, կարող է ունենալ պաշտոնաթղթեր, խորհրդանիշ և նույնացնող այլ հատկանիշներ:

  1. 4.    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

4.1.            Հանձնաժողովի գործունեության և կառավարման հետ կապված ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է ՀԵԻԱ-ին:

4.2.            Հանձնաժողովի անդամ կարող են լինել ՀԵԻԱ-ի բոլոր այն անդամները, համակիր անդամները, կամավորները, ովքեր հետաքրքրված են իրավանաբական ուսուցմամբ  և տեղեկատվության փոխանակմամբ և ցանկանում են ներգրավվել և նպաստել Հանձնաժողովի աշխատանքներին: Հանձնաժողովի անդամությունը և անդամությունից դուրս գալը կամավոր է:

4.3.            Հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի ղեկավարը:

4.4.            Հանձնաժողովի ղեկավարին նշանակում է ՀԵԻԱ-ի վարչությունը` մեկ տարի ժամկետով:

4.5.            Հանձնաժողովի տարեկան ծրագիրը հաստատվում է ՀԵԻԱ-ի նախագահի կողմից` Հանձնաժողովի ղեկավարի ներկայացմամբ:

4.6.            ՀԵԻԱ վարչությունն իրավունք ունի անվստահություն հայտնել հանձնաժողովի ղեկավարին, եթե անբավարար է գնահատում հանձնաժողովի կողմից իրականացված ընթացիկ և տարեկան աշխատանքները:

4.7.            Հանձնաժողովը իր անդամների թվից կարող է ընտրել հանձնաժողովի քարտուղար, հանձնաժողովի գործունեության տարբեր ուղղությունների կամ  կոնկրետ միջոցառման պատասխանատուներ, աշխատանքային խմբեր և այլ մարմիններ:

4.8.            Հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե քվեարկությանը մասնակցել են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, և կողմ է քվեարկել իրավազոր նիստին  ներկա մասնակիցների պարզ մեծամասնությունը:

4.9.            Հանձնաժողովի ղեկավարը, և մյուս մարմինները, եթե այդպիսիք ստեղծվում են ապահովում են հանձնաժողովի գործունեությունը, իրականացնում են դրանից բխող լիազորություններ:

4.10.        Հանձնաժողովի որոշմամբ ՀԵԻԱ-ի մասնաճյուղերում կարող են ստեղծվել հանձնաժողովի տարածքային կառույցներ:

4.11.        Հանձնաժողովը կարող է հրատարակել տեղեկատուներ, տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև իր գործունեության մասին տեղեկատվություն տարածել՝ նաև օգտագործելով ՀԵԻԱ-ի պաշտոնական վեբ կայքը:

4.12.        Հանձնաժողովի աշխատանքների տարեկան արդյունքները հաստատվում են ՀԵԻԱ-ի վարչության կողմից:

4.4.            Հանձնաժողովի գործունեության նկատմամբ վերահսկողությունը իրականացվում է ՀԵԻԱ-ի կանոնադրությամբ սահմանված ընթացակարգով:

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

5.1.            Հանձնաժողովի գույքը և միջոցները գոյանում են ՀԵԻԱ-ի կողմից հատկացված միջոցներից:

5.2.            Հանձնաժողովը գույքի և միջոցների նկատմամբ ունի օգտագործման իրավունք:

5.3.            Հանձնաժողովը չունի առանձին հաշվեկշիռ:

5.4.            Հանձնաժողովում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀԵԻԱ-ի ընթացակարգերով:

6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

6.1. Հանձնաժողովի գործունեությունը կարող է դադարել ՀԵԻԱ-ի կողմից՝ ՀԵԻԱ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով:

6.2. Գործունեության դադարման դեպքում հանձնաժողովին տրամադրված ամբողջ գույքը վերադարձվում է ՀԵԻԱ-ին:

 

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում