Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

“Լսված լինելու իմ իրավունքը” ծրագիր

Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Հոլանդական Ստիչտինգ Օքս‎‎ֆամ Նովիբ (Oxfam Novib) հիմնադրամի աջակցությամբ և “Լսված լինելու իմ իրավունքը” ծրագրի գործարկման առաջին տարում` 2009թ-ի ապրիլին, կազմակերպության կողմից պատրաստվել, հրատարակվել են 30 անուն տեղեկատվական թերթիկներ` մարդու հիմնարար և առօրյա իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմների մասին: Թերթիկները անվճար տարածվել են բնակչության շրջանում` ծրագրի թիրախ մարզերում, քաղաքային և գյուղական համայնքներում:

  Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու պարտականություններըՍույն տեղեկատվական թերթիկում թվարկված և որոշակիորեն մեկնաբանված են մարդու և քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված անձնական, քաղաքական և սոցիալական, տնտեսական և մշակութային հիմնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև պարտականությունները: 
  Միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներըՍույն տեղեկատվական թերթիկը տեղեկատվություն է պարունակում մարդու իրավունքների միջազգային իրավական հիմնական փաստաթղթերի և դրանցում ամրագրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին: Այստեղ հակիրճ ներկայացվում է նաև այդ փաստաթղթերով սահմանված մի քանի իրավունքների բովանդակությունը: 
  Սեփականության իրավունքի ձեռք բերումը և պաշտպանությունըՍույն տեղեկատվական թերթիկում արծարծվում են Հայաստանում սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքերը և այդ իրավունքի պաշտպանության ձևերը: Հակիրճ ներկայացվում են նաև սեփականության իրավունքի հասկացությունը, նրա բաղկացուցիչ տարրերը, պաշտպանության ձևերը և դադարման հիմքերը:
  Խախտված իրավունքների պաշտպանության միջոցներըՍույն տեղեկատվական թերթիկում ներկայացվում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները. անդրադարձ է կատարվում ներպետական, մասնավորապես՝ դատական, պետական մարմինների ու պաշտոնատար անձանց, մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև նշում են միջազգային պաշտպանության մեխանիզմներ:
  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմենի) դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում և օմբուդսմենին դիմելու կարգըՍույն տեղեկատվական թերթիկը տեղեկատվություն է պարունակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես իրավապաշտպան մարմնի դերի և գործուն եության մասին: Այստեղ հակիրճ ներկայացվում է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կարգը, դրան ներկայացվող բողոքի քննարկման ընթացակարգը և դրա արդյունքում պաշպանի կողմից ընդունվող որոշումները:
 

 Ձերբակալման և կալանավորման հիմքերը և կարգը

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկատվություն է պարունակում ձերբակալման և կալանավորման հասկացության, դրանց կիրառման հիմքերի և կարգի, կիրառման ժամկետների մասին, ժամկետների հաշվարկման կարգի մասին:

   Պատասխանատվությունը ընտրական օրենսդրության խախտման համարՍույն տեղեկատվական թերթիկում տրվում են ընտրական այն իրավախախտումները, որոնց համար սահմանվում են վարչական և քրեական պատասխանատվություն, հղումներ են արվում համապատասխան արարքներին և պատասխանատվություն սահմանող օրենքներին և հոդվածներին:  
   Հողամասի սեփականատերերի և օգտագործողների իրավունքներն ու պարտականություններըՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկություններ են պարունակվում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի բովանդակության, հողամասի սեփականատերերի և օգտագործողների հիմնական իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների սահմանափակումների վերաբերյալ:  
   Ամուսինների, ծնողների և երեխաների իրավունքները, պարտականությունները և ալիմենտային պարտականությունները ընտանեկան հարաբերություններումՍույն տեղեկատվական թերթիկում ներկայացվում են ամուսինների, ծնողների, և երեխաների հիմնական իրավունքներն ու պարտականությունները: Այստեղ հակիրճ տեղեկություններ են տրվում ալիմենտային պարտավորությունների, ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող անձանց ու այն վճարելու կարգի և պայմանների վերաբերյալ:  
   Ճանապարհային երթևեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականություններըՍույն տեղեկատվական թերթիկում մեկնաբանվում են, թե ովքե՞ր են հանդիսանում ճանապարհային երթևեկության մասնակիցներ, թվարկվում են ճանապարհային երթևեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև ներկայացվում է տրանսպորտային միջոցի վարորդին դրա վարումից հեռացնելու կարգը:  

2 3

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում