Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

“Լսված լինելու իմ իրավունքը” ծրագիր

Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Հոլանդական Ստիչտինգ Օքս‎‎ֆամ Նովիբ (Oxfam Novib) հիմնադրամի աջակցությամբ և “Լսված լինելու իմ իրավունքը” ծրագրի գործարկման երկրորդ տարում` 2010թ-ի ապրիլին, կազմակերպության կողմից պատրաստվել, հրատարակվել են 30 անուն տեղեկատվական թերթիկներ` մարդու հիմնարար և առօրյա իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմների մասին: Թերթիկները անվճար տարածվել են բնակչության շրջանում` ծրագրի թիրախ մարզերում, քաղաքային և գյուղական համայնքներում:

   

Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու պարտականությունները

Սույն տեղեկատվական թերթիկում թվարկված և որոշակիորեն մեկնաբանված են մարդու և քաղաքացու՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված անձնական, քաղաքական և սոցիալական, տնտեսական և մշակութային հիմնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև պարտականությունները:

   

Սեփականության իրավունքի ձեռք բերումը և պաշտպանությունը

Սույն տեղեկատվական թերթիկում արծարծվում են Հայաստանում սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքերը և այդ իրավունքի պաշտպանության ձևերը: Հակիրճ ներկայացվում են նաև սեփականության իրավունքի հակացությունը, նրա բաղկացուցիչ տարրերը, պաշտպանության ձևերը և դադարման հիմքերը:

 

   

Խախտված իրավունքների պաշտպանության միջոցները

Սույն տեղեկատվական թերթիկում ներկայացվում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները. անդրադարձ է կատարվում ներպետական, մասնավորապես՝ դատական, պետական մարմինների ու պաշտոնատար անձանց, մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև նշվում են միջազգայինպաշտպանության մեխանիզմները:

 

   Փաստաբանության դերը  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտումՍույն տեղեկատվական թերթիկում տրվում է փաստաբանության և փաստաբանական գործունեության հասկացությունը, ներկայացվում են խախտված իրավունքների պաշտպանության ընթացքում փաստաբանի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև տրվում է փաստաբանական գաղտնիքի հասկացությունը և դրա պահպանման կարգը: 

 

   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմենի) դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում և օմբուդսմենին դիմելու կարգըՍույն տեղեկատվական թերթիկը տեղակտվություն է պարունակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես իրավապաշտպան մարմնի դերի և գործուն եության մասին: Այստեղ հակիրճ ներկայացվում է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կարգը, դրան ներկայացվող բողոքի քննարկման ընթացակարգը և դրա արդյունքում պաշպանի կողմից ընդունվող որոշումները: 
   Ձերբակալման և կալանավորման հիմքերը և կարգըՍույն տեղեկատվական թերթիկը տեղեկատվություն է պարունակում ձերբակալման և կալանավորման հասկացության, դրանց կիրառման հիմքերի և կարգի, կիրառման ժամկետների մասին, ժամկետների հաշվարկման կարգի մասին: 
   Ժառանգական իրավունքՍույն տեղեկատվական թերթիկում ներկայացվում են Հայաստանում ժառանգական իրավունքի հասկացությանը, ժառանգության տեսակները, ժառանգության ընդունման ժամկետներին, ժառանգության պարտադիր բաժնի վերաբերյալ հարցերը: Հակիրճ ներկայացվում է նաև կտակի կազման կարգը, ժառանգության ձևակերպումը: 
   Հողամասի սեփականատերերի և օգտագործողների իրավունքներն ու պարտականություններըՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկություններ են պարունակվում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի բովանդակության, հողամասի սեփականատերերի և օգտագործողների հիմնական իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների սահմանափակումների վերաբերյալ: 
   Ամուսինների, ծնողների և երեխաների իրավունքները, պարտականությունները և ալիմենտային պարտականությունները ընտանեկան հարաբերություններումՍույն տեղեկատվական թերթիկում ներկայացվում են ամուսինների, ծնողների, և երեխաների հիմնական իրավունքներն ու պարտականությունները: Այստեղ հակիրճ տեղեկություններ են տրվում ալիմենտային պարտավորությունների, ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող անձանց ու այն վճարելու կարգի և պայմանների վերաբերյալ: 
   Ճանապարհային երթևեկության մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականություններըՍույն տեղեկատվական թերթիկում թվարկվում են ճանապարհային երթևեկության մասնակիցները, ներկայացվում են նրանց հիմնական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև տրանսպորտային միջոցը կանգնեցնելու և տրանսպորտային միջոցի վարորդին դրա վարումից հեռացնելու կարգը:

 

2 3

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում