Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2011թ.-ին Ժամանցային ակումբը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնցում իրենց ուրույն տեղն են զբաղեցրել պատմաճանաչողական արտագնա միջոցառումները:

Մայիս ամսին ՀԵԻԱ Կենտրոնական և Երևանյան գրասենյակների աշխատակիցների համար կազմակերպվել է ոչ ֆորմալ միջոցառում Ծաղկաձոր քաղաքում:

Օգոստոս ամիսին ՀԵԻԱ կամավորների համար` պատմաճանաչողական այցեր դեպի ՀՀ Լոռու մարզի Հաղպատի, Սանահինի վանական համալիրներ և Քոբայրի գողտրիկ վանք` իր հարակից քարանձավներով

Սեպտեմբեր ամիսին` Տավուշի մարզի Ջուխտակ վանք, Գոշավանքի, Հաղարծինի վանական համալիրներ և քայլարշավ` դեպի Գոշ լիճ:

Ակումբի անդամների համար մայիս ամսին կազմակերպել է նաև ուսուցողական սեմինար` “Գրավոր փաստաթղթերի կազմման հմտությունները” թեմայով:

Ներկայումս Ակումբը պլանավորում է իր հետագա աշխատանքները: Նախատեսվում է կազմակերպել հանդիպումների արվեստի, մշակույթի, գիտության ոլորտի ճանաչված անձանց, մտավորականների հետ, Ֆիլմերի (գեղարվեստական, պատմական, վավերագրական, գիտական և այլ) ակումբային դիտումներ և քննարկումներ, սպորտային տարաբնույթ միջոցառումներ:

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում