Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՀԵԻԱ կենտրոնական գրասենյակի գրադարան

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակի գրադարանը հիմնադրվել է 1997-98 թվականներին, սակայն գրադարանային ֆոնդի հիմնական համալրումը ստացել է 1999-2000 թվականներին: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակի գրադարանը համալրված է իրավունքի բոլոր ճյուղերը ընդգրկող գրականությամբ, այդ թվում օրենսգրքերով, օրենքների ժողովածուներով, դասագրքերով, օրենքների մեկնաբանություններով, ուսումնական ձեռնարկներով, հանրագիտարաններով, ամսագրերով և այլն: Գրադարանում առկա են նաև իրավագիտությանը հարակից գիտություններին վերաբերող գրքեր: Գրադարանը համալրված է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով գրականությամբ, և այն թարմացվում է պարբերաբար: Ներկայումս Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակի գրադարանը բաղկացած է 2711 կտոր գրականությունից` 2611 կտոր գրքերից և 100 կտոր ամսագրերից, այդ թվում.

 

Մասնագիտական գրքեր

Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն
Բառարաններ

Հայերեն
Ռուսերեն
Համակարգչային գրականություն և լազերային սկավառակներ

Ռուսերեն
Պաշտոնական և գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրեր (հայերեն)

ՀՀ պաշտոնական տեղեկագրեր
ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրեր
Ամսագրեր

Հայերեն
Ռուսերեն
Անգլերեն
Այլ գրականություն

Ռուսերեն

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել կենտրոնական գրասենյակի գրադարանի պատասխանատու Սյուզաննա Սողոմոնյանին:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում