Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Հակակոռուպցիոն և բարեխղճության ուսուցման մեթոդաբանությունը. Նովոսիբիրսկ, ՌԴ, 02-05.06.2012

Նովոսիբիրսկ, ՌԴ, 02-05.06.2012

 

Ամփոփում

 

Հունիսի 2-ից 5-ը Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում կայացել է հակակոռուպցիոն և բարեխղճության ուսուցման մեթոդաբանությանը նվիրված սեմինար: «Տիրի» միջազգային կրթական կազմակերպության կազմակերպած սեմինարին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ, Տոմսկ, Յարոսլավլ, Վոլգոգրադ, Սարատով, Բերդսկ, Բարնաուլ քաղաքների տարբեր բուհ-երի թվով 24 դասախոսներ, ինչպես նաև Տոմսկի մարզի Պարաբելյան շրջանի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Տոմսկի մարզի կառավարությանն առընթեր կոռուպցիային հակազդեցության հանձնաժողովի անդամ տ-ն Ելենա Րյազանովան:

Սեմինարի ընթացքում, որպես հրավիրված միջազգային փորձագետ, դասախոսություններով հանդես է եկել Երևանի ՇՊԱԿ-ի ղեկավար, ՀԵԻԱ մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողովի նախագահ Մարատ Ատովմյանը:

Իր ելույթների ընթացքում Մ. Ատովմյանը մանրամասը ներկայացրել է ՀԵԻԱ և ՇՊԱԿ-ների ազգային ցանցի գործունեությունը, անդրադարձել կոռուպցիայի հասկացությունը, դրսևորումներին, տիպաբանությանը, զարգացման պատմությանը, այդ երևույթի առաջացման դրդապատճառներին, կոռուպցիայով պատճառվող վնասներին, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին, հակակոռուպցիոն պայքարի հաջողված մոդելներին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային գործիքներին, կազմակերպության ներսում հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրման դերին ու նշանակությանը և այլն:

Այցի ընթացքում Մ. Ատովմյանն ունեցել է նաև երկկողմ մի շարք գործնական հանդիպումներ: Քննարկվել են համագործակցության տարբերակներ:

 

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում