Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

“ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ” ԾՐԱԳԻՐ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ և “Հայաստան. Հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում տպագրեց 21 անուն տեղեկատվական թերթիկներ: Թերթիկներում տեղեկատվություն է պարունակվում ՀՀ գյուղատնտեսության, աշխատանքի, քաղաքաշինության, վիճակագրության, մշակույթի և երիտասարդության, բնապահպանության, տրանսպորտի և կապի, լեզվի բնագավառների, արխիվային և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների գործունեության ոլորտներում մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ: Տեղեկատվական թերթիկները անվճար տարածվում են բնակչության շրջանում:
HyperLink ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈԼՈՐՏՈՒՄՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկա տվություն է տրվում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի հսկողության և վերահսկողության ոլորտում պետության գործառույթների, մասնավորապես, Աշխատանքի պետական տեսչության նպատակների, խնդիրների, գործառույթների, պետական տեսուչների իրավունքների և պարտականությունների, հսկողության և վերահսկողության իրականացման կարգի և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 50.1 KB
HyperLink ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում ջրային ռեսուրսների օգտագործման թույլտվության ընթացակարգի, ջրօգտագործման տարբեր ոլորտների և ձևերի, ինչպես նաև ջրօգտագործման ոլորտում իրականացվող պետական վերահսկողության վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 62.2 KB
HyperLink ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸՍույն տեղեկատվական թերթիկը վերաբերում է բնապահպանության բնագավառում պետական կառավարմանը: Այն համառոտ տեղեկատվություն է պարունակում ՀՀ Բնապահպանության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթների, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 64.5 KB
HyperLink ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում բ նապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների, պատճառված վնասների հաշվարկման և տուգանքների գանձման կարգերի վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 69.0 KB
HyperLink ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում Հայաստանում անասնաբուժական ծառայությունների կազմակերպման և մատուցման հարցերի, պետպատվերի շրջանակներում տրամադրվող անասնաբուժական ծառայությունների և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 60.0 KB
HyperLink ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՍույն տեղեկատվական թերթիկը վերաբերվում է գյուղատնտեսության բնագավառում պետության կողմից մատուցվող հանրային ծառայություններին: Այն համառոտ տեղեկատվություն է պարունակում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթների, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 65.1 KB
HyperLink ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում Հայաստանից մշակութային արժեքների արտահանման կարգի վերաբերյալ: Տրվում են մշակութային արժեքների արտահանման ընթացակարգերը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը և այլն:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 62.8 KB
HyperLink ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում պետական երիտասարդական քաղաքականության, մասնավորապես, դրա սկզբունքների, սուբյեկտների, իրականացման ուղղությունների, առաջնահերթ միջոցառումների և հարակից այլ հարցերի մասին:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 60.0 KB
HyperLink ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՍույն տեղեկատվական թերթիկը վերաբերում է մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառում պետության կողմից մատուցվող հանրային ծառայություններին: Այն տեղեկատվություն է պարունակում ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործառույթների, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 63.0 KB
HyperLink ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում շինարարության թույլտվություն ստանալու գործընթացի, առանց շինարարության թույլտվության կատարվող շինարարական աշխատանքների, շինարարության փաստագրման գործընթացի և հարակից այլ հարցերի վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 62.8 KB

1 2 3

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում