Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Հայաստանյան պատվիրակությունը Ներքին Սիլեսիայի Համալսարանի մշակույթի և կրթության ոլորտների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում. Լեհաստան, Չեխիայի Հանրապետություն, 19-28.04.2009

Ամփոփում

 

Հայաստանյան պատվիրակության այցելությունը կազմակերպվել էր «Եվրոպական արժեքների ներառումը Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտում` Վիշեգրադի խմբի պետությունների փորձը» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակը եվրոպական ինտեգրման ճանապարհին հակակոռուպցիոն պայքարի բնագավառում ակտիվ հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների հետ այդ պայքարում համագործակցության մեխանիզմների ուսումնասիրությունն է: Ծրագրի հիմնական իրականացնող գործընկերը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան է: Վրոցլավ կատարած ուսումնական այցի շրջանակներում խմբի անդամները հանդիպեցին Հակակոռուպցիոն կենտրոնական բյուրոյի ներկայացուցիչների և դատախազի հետ, որոնք նրանց պատմեցին Լեհաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: «Gazeta Wyborcza» թերթի լրագրողի հետ խոսեցին Լեհական ֆուտբոլում առկա կոռուպցիայի մասին (որը ամենախոշորն է Եվրոպայում): Հայկական պատվիրակությունը այցելեց Բժշկական համալսարանի դեղագործական բաժնի դեկանին, որը նրանց ծանոթացրեց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության հետ համագործակցության մանրամասներին: Ապրիլի 22-ին մասնակցեցին Շրջանային փաստաբանների ասոցիացիայի և Վերահսկողության Գերագույն Պալատի ներկայացուցիչների հետ քննարկմանը: Այցելության վերջում եղան տեղական բանտում, որտեղ ծանոթացան բանտարկյալներին պահելու պայմաններին:

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր հյուրերին և մասնակիցներին:

 

Ծրագրի առարկան և նպատակը՝ Ներկայումս Հայաստանը գտնվում է եվրոպական ինտեգրման ճանապարհին: Հանրապետությունը ներառված է ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում: Ի հավելում, Հայաստանը բազմակողմանի կապեր է հաստատում ԵՄ անդամ շատ պետությունների հետ: Այս առումով նրանք իսկապես հետաքրքրված են և կարծում են, որ բավականին օգտակար կլինի ծանոթանալ Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրների փորձին, որոնք հասարակական-պետական կյանքի տարբեր բնագավառներում արդյունավետ բարեփոխումներ իրականացնելով, և բավականին կարճ ժամանակահատվածում հաղթահարելով սոցիալիստական համակարգից ժառանգած դժվարությունները դարձան Եվրոպական Միության լիիրավ անդամ:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որն այսօր Հայաստանում իրավունքի ոլորտում աշխատող առաջատար հկ-ներից մեկն է, հատկապես հետաքրքրված է եվրոպական ինտեգրման ճանապարհին հակակոռուպցիոն պայքարի բնագավառում ակտիվ հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների հետ այդ պայքարում համագործակցության մեխանիզմների ուսումնասիրության հարցերով: Կազմակերպությունը այնուհետև խթանելու է նմանատիպ համագործակցությունը և բարեփոխումները Հայսատանի Հանրապետությունում, նրա եվրոպական ինտեգրման ճանապարհին:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում