Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

“ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՆՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ” ԾՐԱԳԻՐ

2004թ-ի մայիսին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ՀՀ կառավարության և Փրայսութերհաուսքուփերի կողմից իրականացվող «Հայաստան. հանրային ոլորտի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում պատրաստեց և տպագրեց տաս անուն տեղեկատվական թերթիկներ: Տեղեկատվական թերթիկներում լուսաբանվում են աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, գիտության և կրթության ոլորտներում պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները, ինչպես նաև վերոնշյալ ոլորտներին առնչվող մի շարք հրատապ խնդիրներ: Տեղեկատվական թերթիկները նախատեսված են բնակչության համար և արդեն տարածվում են:

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում մատուցվող հանրային ծառայություններ 

Սույն տեղեկատվական թերթիկը վերաբերվում է աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում պետության կողմից մատուցվող հանրային ծառայություններին: Այն տեղեկատվություն է պարունակում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչությունների և ենթակա կազմակերպությունների գործառույթների, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ:

 Գիրքը 

 

 Աշխատանքի վարձատրության և նվազագույն ամսական աշխատավարձի մասին 

Սույն տեղեկատվական թերթիկում արծարծվում են Հայաստանում գործող աշխատանքի վարձատրության կարգին և նվազագույն ամսական աշխատավարձին վերաբերվող հարցեր: Հակիրճ ներկայացվում են գործատուների պարտականությունները աշխատանքի վարձատրության ոլորտում, մասնավորապես աշխատավարձի վճարման ժամկետները, ձևերը, հավելումները աշխատանքի նորմալ պայմաններից շեղումների դեպքում և այլն: Տեղեկություններ են զետեղված ՀՀ-ում ներկայումս գործող նվազագույն ամսական աշխատավարձի չափի և մինչև 2015 թիվը դրա աճման նախատեսված դինամիկայի վերաբերյալ:

 Գիրքը 

 

 Որդեգրման կարգն ըստ Հայաստանի օրենսդրության 

Սույն տեղեկատվական թերթիկում արծարծվում են Հայաստանում որդեգրման կարգին վերաբերվող հերցեր: Տեղեկատվություն է տրվում ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացի որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների հաշվառման, ներկայացվող փաստաթղթերի և որդեգրման գործընթացի վերաբերյալ:

 Գիրքը 

 

 Դրամական օգնություն առանձին սոցիալական խմբերին 

Սույն տեղեկատվական թերթիկում արծարծվում են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց, զոհվածների ընտանիքներին, հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին որոշ արտոնությունների դիմաց դրամական օգնություն հատկացնելու կարգը: Տրվում են այն փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են ներկայացնել դրամական օգնություն ստանալու համար և այլ օգտակար տեղեկատվություն:

 Գիրքը

 

 Աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում մատուցվող հանրային ծառայություններ 

Սույն տեղեկատվական թերթիկը վերաբերվում է աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում պետության կողմից մատուցվող հանրային ծառայություններին: Այն տեղեկատվություն է պարունակում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան վարչությունների և ենթակա կազմակերպությունների գործառույթների, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ:

 Գիրքը

 

 Պետության կողմից երաշխավորված ամվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու մասին 

Սույն տեղեկատվական թերթիկում արծարծվում են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալու իրավունքի իրականացմանը, այդ իրավունքից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերին և դրանց վերաբերվող այլ հարցեր:

 Գիրքը

 

 Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու մասին 

Սույն տեղեկատվական թերթիկում արծարծվում են անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունքի իրականացմանը, նման իրավունք ունեցող բնակչության խմբերին, ինչպես նաև համապատասխան հիվանդությունների ցանկին առնչվող հարցեր: Տրվում է այն բուժական հաստատությունների ցանկը, որտեղից կարելի է անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերել:

 Գիրքը

 

 Առողջապահության բնագավառի հանրային ծառայությունները 

Սույն տեղեկատվական թերթիկը վերաբերվում է առողջապահության ոլորտում պետության կողմից մատուցվող հանրային ծառայություններին: Այն տեղեկատվություն է պարունակում ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, մասնավորապես բժշկական օգնության կազմակերպման վարչության, պետական առողջապահական գործակալության, դեղերով ապահովման բաժնի, հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության գործառույթների, ինչպես նաև հեռախոսահամարների վերաբերյալ:

 Գիրքը

 

 Կրթության բնագավառի հանրային ծառայությունները 

Սույն տեղեկատվական թերթիկը վերաբերվում է կրթության ոլորտում պետության կողմից մատուցվող հանրային ծառայություններին: Այն տեղեկատվություն է պարունակում ՀՀ կրթական համակարգի, ուսումնական հաստատությունների, ՀՀ Կրթության և գիտության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, մասնավորապես հանրակրթության և մասնագիտական կրթության վարչությունների գործառույթների և հեռախոսահամարների, ինչպես նաև պետական բուհերում ուսման վարձի փոխհատուցում ստանալու հնարավորությունների վերաբերյալ:

 Գիրքը

 

 Հետբուհական կրթություն 

Սույն տեղեկատվական թերթիկը վերաբերվում է Հայաստանում իրականացվող հետբուհական կրթությանը, մասնավորապես հետբուհական կրթության կազմակերպմանը ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում և հայցորդության կարգով: Պարզաբանվում են վերոնշյալ հաստատություններ ընդունվելու և սովորելու հետ կապված հարցեր:

 Գիրքը

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում