Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Հաշվապահություն

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում վարվում է կենտրոնացված հաշվապահություն՝ ներառելով բոլոր գրասենյակների ֆինանսական հոսքերը և հաշվետվությունները: Կազմակերպությունն օգտագործում է հաշվապահության էլեկտրոնային համակարգ, իսկ 2011թ.-ից սկսած անցել է էլեկտրոնային բանկային համակարգի կիրառմանը: Ֆինանսական գործարքները, այդ թվում աշխատավարձերի և այլ վճարումները իրականացվում են անկանխիկ՝ բանկային փոխանցումների միջոցով: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հաշվապահության պատասխանատուն կազմակերպության գլխավոր հաշվապահն է, որը 2003թ.-ի նոյեմբերին հաջողությումբ ավարտել է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ծրագրով կազմակերպված հաշվապահների որակավորման քննությունների նախապատրաստական դասընթացը և ստացել ավարտական վկայական: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան յուրաքանչյուր տարի անցնում է միջազգային ֆինանսական աուդիտ, որի արդյունքում տրված եզրակացություններն ու ֆինանսական հաշվետվությունները  տեղադրված են վեբ կայքում: 2011թ.-ի օգոստոսին “Բեյքեր Թիլլի Արմենիա” ՓԲԸ աուդիտորական կազմակերպության կողմից իրականացվեց ՀԵԻԱ 2010թ.-ի ֆինանսական միջազգային աուդիտ, որի արդյունքում տրվել է դրական եզրակացություն:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում