Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՀԵԻԱ անդամների այցը Թաիլանդի իրավաբանների խորհուրդ. Բանկոկ, Թաիլանդ, 11.11.2010

Ամփոփում

 

2010 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և ՀԵԻԱ-ի կողմից շահագործվող Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի տնօրեն Մարատ Ատովմյանը Բանգկոկում կայացած 14-րդ միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսի շրջանակներում, այցելեցին Թաիլանդի իրավաբանների խորհուրդ: Հանդիպման ընթացքում Կ. Զադոյանը և Մ. Ատովմյանը հանդիպեցին Խորհրդի քաղաքականության և պլանավորման հարցերով փոխնախագահ պարոն Ջեսադա Անուչարի և արտաքին հարցերով փոխնախագահ տիկին Սուվանե Սիրիվեջչապանի հետ: Հանդիպման ժամանակ հյուրընկալող կողմը մանրամասը ներկայացրեց Թաիլանդի իրավաբանների խորհրդի կառուցվածքը, առաքելությունը,
գործելաոճը: Կ. Զադոյանը և Մ. Ատովմյանը ներկայացրեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կառուցվածքը, իրականացվող ծրագրերը: Հանդիպումից հետո տեղի ունեցավ շրջայց Թաիլանդի իրավաբանների խորհրդի կենտրոնական գրասենյակով, որի ընթացքում Կ. Զադոյանը և Մ. Ատովմյանը հնարավորություն ունեցան ծանոթանալ խորհրդի շենքային պայմաններին և աշխատանքների կազմակերպմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել և խորացնել համագործակցությունը երկու կառույցների միջև:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում