Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, Եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողովի կանոնակարգը

Հաստատված  է

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության վարչության՝

«25»հունիսի  2011թ. որոշմամբ:

 

 

 

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության

նախագահ՝                              Կ. Զադոյան

 

Ընդունված է ՀԵԻԱ վարչության կողմից` 19.03.2011թ.-ին:

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության (հետագա տեքստում ՀԵԻԱ) Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողովը (հետագա տեքստում՝ հանձնաժողով) ՀԵԻԱ կառուցվածքային ստորաբաժանում: Հանձնաժողովը գործում է ՀՀ օրենսդրությանը, ՀԵԻԱ-ի կանոնադրությանը և սույն կանոնակարգին համապատասխան:

1.2. Հանձնաժողովի անվանումն է.

հայերեն՝         Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության հանձնաժողով,

անգլերեն՝       Committee of Human Rights, Legal Aid, European Integration and International Cooperation of the Armenian Young Lawyers Association.

1.3. Հանձնաժողովի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նալբանդյան 7, բն.2, հեռ. 540199:

  1. 2.    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1.            Հանձնաժողովի նպատակներն են.

ա) նպաստել մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության վերաբերյալ գիտելիքների տարածմանը ՀԵԻԱ-ի անդամների շրջանում,

բ) նպաստել մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության նպատակների, խնդիրների բազմակողմանի ուսումնասիրմանը, իրագործմանը և զարգացմանը,

գ) համախմբել մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության ոլորտում մասնագիտացող կամ այդ ոլորտում աշխատող ՀԵԻԱ-ի անդամներին, կամավորներին, Հանձնաժողովի անդամներին և այլ շահագրգիռ անձանց, նպաստել նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը,

դ) կազմակերպել սեմինարներ, քննարկումներ, դասընթացներ և այլ միջոցառումներ՝ ուղղված մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության գաղափարների տարածմանը, ուշագրավ հարցերի քննարկմանը և այլն,

ե) իրականացնել վերոնշյալ նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված այլ միջոցառումներ:

  1. 3.    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

3.1.            Հանձնաժողովը իրավաբանական անձ չէ, գործում է ՀԵԻԱ վարչության կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա և համարվում է ՀԵԻԱ-ի կառուցվածքային ստորաբաժանումը:

3.2.            Հանձնաժողովնիր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում ՀԵԻԱ-ի վարչությանը:

3.3.            Հանձնաժողովը, ՀԵԻԱ համաձայնությամբ, կարող է ունենալ պաշտոնաթղթեր, խորհրդանիշ և նույնացնող այլ հատկանիշներ:

  1. 4.    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

4.1.            Հանձնաժողովի գործունեության և կառավարման հետ կապված ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է ՀԵԻԱ-ին:

4.2.            Հանձնաժողովի անդամ կարող են լինել ՀԵԻԱ բոլոր այն անդամները, համակիր անդամները, կամավորները, ովքեր հետաքրքրված են մարդու իրավունքների, իրավաբանական օգնության, եվրաինտեգրման և միջազգային համագործակցության ոլորտներով, մասնագիտանում կամ աշխատում են այդ ոլորտներում և ցանկանում են ներգրավվել և նպաստել Հանձնաժողովի աշխատանքներին: Հանձնաժողովի անդամությունը և անդամությունից դուրս գալը կամավոր է:

4.3.            Հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի ղեկավարը:

4.4.            Հանձնաժողովի ղեկավարին նշանակում է ՀԵԻԱ-ի վարչությունը`  մեկ տարի ժամկետով:

4.5.            Հանձնաժողովի տարեկան ծրագիրը հաստատվում է ՀԵԻԱ-ի նախագահի կողմից` Հանձնաժողովի ղեկավարի ներկայացմամբ:

4.6.            ՀԵԻԱ-ի վարչությունն իրավունք ունի անվստահություն հայտնել հանձնաժողովի նախագահին, եթե անբավարար է գնահատում հանձնաժողովի կողմից իրականացված ընթացիկ և տարեկան աշխատանքները:

4.7.            Հանձնաժողովը իր անդամների թվից կարող է ընտրել հանձնաժողովի քարտուղար, հանձնաժողովի գործունեության տարբեր ուղղությունների կամ  կոնկրետ միջոցառման պատասխանատուներ, աշխատանքային խմբեր և այլ մարմիններ:

4.8.            Հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե քվեարկությանը մասնակցել են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվից կեսից ավելին ,և կողմ է քվեարկել իրավազոր նիստին ներկա մասնակիցների պարզ մեծամասնությունը:

4.9.            Հանձնաժողովի նախագահը և մյուս մարմինները, եթե այդպիսիք ստեղծվում են. ապահովում են հանձնաժողովի գործունեությունը, իրականացնում են դրանից բխող լիազորություններ:

4.10.        Հանձնաժողովի որոշմամբ ՀԵԻԱ-ի մասնաճյուղերում կարող են ստեղծվել հանձնաժողովի տարածքային կառույցներ:

4.11.        Հանձնաժողովը կարող է հրատարակել տեղեկատուներ, տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև իր գործունեության մասին տեղեկատվություն տարածել՝ նաև օգտագործելով ՀԵԻԱ-ի պաշտոնական վեբ կայքը:

4.12.        Հանձնաժողովի աշխատանքների տարեկան արդյունքները հաստատվում են ՀԵԻԱ վարչության կողմից:

4.4.            Հանձնաժողովի գործունեության վերահսկողությունը իրականացվում է ՀԵԻԱ-ի կանոնադրությամբ սահմանված ընթացակարգերով:

5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

5.1.            Հանձնաժողովի գույքը և միջոցները գոյանում են ՀԵԻԱ-ի կողմից հատկացված միջոցներից:

5.2.            Հանձնաժողովը գույքի և միջոցների նկատմամբ ունի օգտագործման իրավունք:

5.3.            Հանձնաժողովը չունի առանձին հաշվեկշիռ:

5.4.            Հանձնաժողովում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀԵԻԱ-ի ընթացակարգերով:

6. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

6.1. Հանձնաժողովի գործունեությունը կարող է դադարել ՀԵԻԱ-ի կողմից՝ ՀԵԻԱ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով:

6.2. Գործունեության դադարման դեպքում հանձնաժողովին տրամադրված ամբողջ գույքն ու միջոցները անցնում են ՀԵԻԱ-ին:

 

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում