Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
“Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում” ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն, Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) աջակցությամբ տպագրել է 50 անուն տեղեկատվական թերթիկներ` բնակչության իրավագիտակցության բարձրացման և իրավական իրազեկման նպատակով: Տեղեկատվական թերթիկներում բնակչությանը մատչելի ձևով ներկայացված են մարդու հիմնարար և առօրյա իրավունքների, դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվություն: Թերթիկներում ներկայացված են առօրյա գործունեությունում ամենահաճախ հանդիպող և քաղաքացիներին ամենից շատ հուզող օրենքներ, ինչպես` Սեփականության իրավունքները, Շինարարության իրականացման իրավական կարգավորումը, Ժառանգությունն ըստ ՀՀ օրենսդրության, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, Ամուսնական հարաբերությունների իրավական կարգավորումը, Պաշտոնատար անձանց անօրինական և անհիմն գործողությունների և որոշումների բողոքարկումը քրեական դատավարությունում, Հեղինակային և հարակից իրավունքներ, Կալանավորման հասկացությունը, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը և կարգը:
Թերթիկներից յուրաքանչյուրը տպագրվել են 5000 օրինակ տպաքանակով և անվճար տարածվում են ՀՀ մարզերում և գյուղական համայնքներում:
HyperLink ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկություններ են պարունակվում հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի բովանդակության, հողամասի սեփականատերերի և օգտագործողների հիմնական իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների սահմանափակումների վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 52 KB
HyperLink ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆՍույն տեղեկատվական թերթիկում արծարծվում են Հայաստանում ժառանգության իրավունքի հասկացությանը, ժառանգության տեսակներին, ժառանգության ընդունման ժամկետներին, ժառանգության պարտադիր բաժնին վերաբերող հարցերը: Հակիրճ ներկայացվում է նաև կտակի կազմման կարգը, ժառանգության ձևակերպումը:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 53.7 KB
HyperLink ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՍույն տեղեկատվական թերթիկում արծարծվում են Հայաստանում սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքերը և այդ իրավունքի պաշտպանության ձևերը: Հակիրճ
ներկայացվում են նաև սեփականության իրավունքի հակացությունը, նրա բաղկացուցիչ տարրերը, պաշտպանության ձևերը և դադարման հիմքերը:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 108 KB
HyperLink ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՍույն տեղեկատվական թերթիկում արծարծվում են ՀՀ քաղաքացիաիրավական գործարքներին վերաբերող հարցերը: Հակիրճ ներկայացվում են գործարքների հասկացությունը, տեսակները և դրանց ձևը չպահպանելու իրավական հետևանքները:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 52.6 KB
HyperLink ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՍույն տեղեկատվական թերթիկում թվարկված են մտավոր սեփականության օբյեկտների  տեսակները, դրանց նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց հիմնական իրավունքները: Այստեղ ներկայացված են նաև մտավոր սեփականության իրավունքի  պաշտպանության եղանակներն ու միջոցները:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 54.2 KB
HyperLink ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՍույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում հեղինակի (համահեղինակի), հեղինակային և հարակից իրավունքների բովանդակության, դրանց պաշտպանության եղանակների մասին: Այստեղ տրված են նաև հեղինակային և  հարակից իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական մարմնի` Մտավոր  սեփականության գործակալության կոնտակտային տվյալները:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 52.1 KB
HyperLink ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸՍույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում բազմաբնակարան շենքի, ընդհանուր օգտագործման շինությունների և գույքի հասկացության, բազմաբնակարան  շենքի կառավարման եղանակների, մարմինների, դրանց ձևավորման կարգի և իրավասությունների վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 52.6 KB
HyperLink ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկություններ են տրվում բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների, դրանց ձևավորման կարգի և իրավասությունների մասին:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 51.2 KB
HyperLink ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկություններ են տրվում բազմաբնակարան շենքի շինության սեփականատերերի, նրանց իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի փոփոխությունների և ընդհանուր բաժնային սեփականության պահպանության  մասին:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 52.2 KB
HyperLink ՆԵՐԿԱՅԱՑՉՈՒԹՅՈՒՆՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄՍույն տեղեկատվական թերթիկում արծածվում են ներկայացուցչության հասկացությունը, նրա տեսակները, ձևակերպման կարգը, լիազորագրի կազմման և դադարման կարգը:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 51.7 KB

2 3 4 5

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում