Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

“ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԵՎ ՀԵԻԱ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ” ԾՐԱԳԻՐ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) աջակցությամբ և “Մարդու իրավունքների քարոզարշավ և ՀԵԻԱ ուժեղացում” ծրագրի շրջանակներում տպագրել է 15 անուն տեղեկատվական թերթիկներ: Թերթիկներում տեղեկատվություն է պարունակվում մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Տեղեկատվական թերթիկները անվճար տարածվում են բնակչության շրջանում:
HyperLink ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸՍույն տեղեկատվական թերթիկը տեղեկատվություն է պարունակում մարդու իրավունքների միջազգային իրավական հիմնական փաստաթղթերի և դրանցում ամրագրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին: Այստեղ հակիրճ ներկայացվում է նաև այդ փաստաթղթերով սահմանված մի քանի իրավունքների բովանդակությունը:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 51.8 KB
HyperLink ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸՍույն տեղեկատվական թերթիկում թվարկված են ՀՀ գործող Սահմանադրությամբ սահմանված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Այստեղ հակիրճ ներկայացվում է նաև սահմանադրությամբ սահմանված մի շարք իրավունքների բովանդակությունը, ինչպես նաև պաշտպանության վերաբերյալ սահմանադրաիրավական դրույթները:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 52.4 KB
HyperLink ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԲՈՂՈՔՆԵՐ ՈՒ ԳԱՆԳԱՏՆԵՐ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկություններ են տրվում ՀՀ գործող օրենսդրությամբ տեղեկատվության ազատության ապահովման, վարչական մարմիններին քաղաքացիների կողմից առաջարկություններ, դիմումներ և բողոքներ ներկայացնելու իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 54.1 KB
HyperLink ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԽԱԽՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸՍույն տեղեկատվական թերթիկում տեղեկություններ են տրվում մարդու եւ քաղաքացու խախտված իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին, հակիրճ ներակայացվում է դրանցից յուրաքանչյուրի հասկացությունն ու բովանդակությունը:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 52.4 KB
HyperLink ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ (ՕՄԲՒԴՍՄԵՆԻ) ԴԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՕՄԲՒԴՍՄԵՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸՍույն տեղեկատվական թերթիկը տեղեկատվություն է պարունակում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես իրավապաշտպան մարմնի դերի և գործունեության մասին: Այստեղ հակիրճ ներկայացվում է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու կարգը, դրան ներկայացվող բողոքի քննարկման ընթացակարգը և դրա արդյունքում պաշպանի կողմից ընդունվող որոշումները:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 53.9 KB
HyperLink ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄՍույն տեղեկատվական թերթիկում ներկայացվում է փաստաբանության հասկացությունը և նրա դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Այստեղ նշված են օրենսդրությամբ սահմանված այն դեպքերը, երբ իրավաբանական օգնությունը ցույց է տրվում անվճար: Այս տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում նաև այն կազմակերպությունների վերաբերյալ, որոնց գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 56.0 KB
HyperLink ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ (ՄԱԿ-Ի ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ) ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸՍույն տեղեկատվական թերթիկում արծարծվում են մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանության հնարավորությունների մասին հարցեր: Այստեղ հակիրճ ներկայացվում է ՄԱԿ-ի համակարգում անմիջականորեն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին և Եվրոպական դատարան դիմելու կարգն ու պայմանները:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 58.6 KB
HyperLink ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸՍույն տեղեկատվական թերթիկում արծարծվում են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց, զոհվածների ընտանիքներին, հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին որոշ արտոնությունների դիմաց դրամական օգնություն հատկացնելու կարգը: Տրվում են այն փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են ներկայացնել դրամական օգնություն ստանալու համար և այլ օգտակար տեղեկատվություն:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 51.9 KB
HyperLink ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՎՃԱՐ ԿԱՄ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸՍույն տեղեկատվական թերթիկում արծարծվում են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալու իրավունքի իրականացմանը, այդ իրավունքից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերին և դրանց վերաբերող այլ հարցեր: Այստեղ ներկայացվում են անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունքի իրականացմանը, նման իրավունք ունեցող բնակչության խմբերին, ինչպես նաև համապատասխան հիվանդությունների ցանկին առնչվող իրավական դրույթները:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 55.9 KB
HyperLink ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸՍույն տեղեկատվական թերթիկում ներկայացվում են աշխատանքային հարաբերությունների, աշխատողի և գործատուի, անհատկան աշխատանքային պայմանագրի հասկացությունը և բովանդակությունը, տրվում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի ընդունվելիս: Այս տեղեկատվական թերթիկը համառոտ տեղեկություններ է պարունակում նաև անհատական աշխատանքային պայմանագրի ձևի և կնքման կարգի, ինչպես նաև անօրինական աշխատանքի վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 53.1 KB

1 2

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում