Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Մեր հրատարակությունները
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, շարունակելով իր գործունեությունը անվճար իրավաբանական օգնության տրամադրման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավաբան ուսանողների կրթական մակարդակի բարձրացման ուղղություններով, պարբերաբար հրատարակում և անվճար տարածում է բազմաբնույթ տեղեկատվական թերթիկներ, ձեռնարկներ և ժողովածուներ: Հրատարակվող նյութերը պարունակում են մանրամասն տեղեկատվություն դատաիրավական բարեփոխումների, պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունների, անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաև ՀԵԻԱ և ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի գործունեության վերաբերյալ:

ԶԵԿՈՒՅՑ. «ՀՀ նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ»ծրագրի շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքները (ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգի հատված), 2011Սույն զեկույցում զետեղված են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ ”ՀՀ նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ” ծրագրի շրջանակներում, ՔԿԱԳ տարածքային բաժինների ծառայություններից օգտվող քաղաքացիների հետ անցկացված ստանդարտացված հարցազրույցի միջոցով սոցիոլոգիական հետազոտության, ինչպես նաև զուգահեռաբար ՔԿԱԳ տարածքային բաժիններում ՀԵԻԱ մոնիթորինգային ցանցի դիտորդների կողմից իրականացված դիտորդական առաքելության և նույն ժամանակահատվածում իրականացված քաղաքացիական կացության ակտերի գրացման ծառայությունների ոլորտը կարգավորող համապատասխան օրենսդրության վերլուծության արդյունքները:
Գիրքը  
ԶԵԿՈՒՅՑ. «ՀՀ նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ»
ծրագրի շրջանակներում իրականացված մոնիթորինգի արդյունքները (Նոտարական գրասենյակների հասարակական մոնիթորինգի հատված), 2011Սույն զեկույցում զետեղված են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ «ՀՀ նոտարական գրասենյակների հասարակական մոնիթորինգ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում, նոտարական գրասենյակներում ՀԵԻԱ մոնիթորինգային ցանցի դիտորդների կողմից իրականացված դիտորդական առաքելության վերլուծության, նոտարական գրասենյակներում ստանդարտացված հարցազրույցի միջոցով անցկացված ընտրանքային հետազոտության և նույն ժամանակահատվածում իրականացված նոտարիատի ոլորտի 2010 և 2011թթ. օրենսդրական փոփոխությունների ամփոփման արդյունքները:
Գիրքը  
“Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀում” (8-րդ գիտաժողով)
Գրքույկում տեղ են գտել 2011 թվականի դեկտեմբերին կայացած «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 8-րդ գիտաժողովի՝ մրցանակային տեղեր զբաղեցրած 5 մասնակիցների գրավոր զեկույցները:
Գիրքը  
   “Փաստաբանություն. մարտահրավերները և ներկա վիճակը ՀՀ-ում” (7-րդ գիտաժողով)
Գրքույկում տեղ են գտել 2010 թվականի դեկտեմբերին կայացած “Փաստաբանություն. մարտահրավերները և ներկա վիճակը ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 7-րդ գիտաժողովի՝ մրցանակային տեղեր զբաղեցրած 4 մասնակիցների գրավոր զեկույցները: 
Գիրքը  
  “Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում” գիտաժողով
Սույն գրքույկը 2010 թվականի դեկտեմբերին կայացած “Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների դերն ու նշանակությունը ՀՀ իրավական համակարգում” գիտաժողովի մասնակից իրավաբան ուսանողների զեկույցների ժողովածուն է: Ժողովածուի մեջ զետեղված են ուսումնական նյութեր, որոնք վերաբերվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, դրանցից բխող պետությունների պարտավորությունների վերլուծությանը, կարևորագույն նախադեպերին, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ընթացակարգին, դատարանի լիազորություններին և այլն:Գրքույկում տեղ են գտել գիտաժողովի լավագույն 4 մասնակիցների գրավոր զեկույցները: 
Գիրքը  
“Լսված լինելու իմ իրավունքը” ծրագիր
Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Հոլանդական Ստիչտինգ Օքս‎‎ֆամ Նովիբ (Oxfam Novib) հիմնադրամի աջակցությամբ և “Լսված լինելու իմ իրավունքը” ծրագրի գործարկման երկրորդ տարում` 2010թ-ի ապրիլին, կազմակերպության կողմից պատրաստվել, հրատարակվել են 30 անուն տեղեկատվական թերթիկներ` մարդու հիմնարար և առօրյա իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմների մասին: Թերթիկները անվճար տարածվել են բնակչության շրջանում` ծրագրի թիրախ մարզերում, քաղաքային և գյուղական համայնքներում:
տեղեկատվական թերթիկներ 
  Ջեսափի մրցույթը Հայաստանում և աշխարհում 2010Սույն գրքույկը Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղի ուղեցույցն է, որն ընթերցողին ծանոթացնում է մրցույթի պատմության, անցկացման կարգի և շնորհվող մրցանակների, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում մրցույթի կազմակերպիչների և Հայաստանի Ջեսափի ակումբի մասին: Գրքույկը նախատեսվում է Ջեսափի մրցույթի մասնակիցների, բուհերի, երիտասարդ իրավաբանների ու մրցույթով բոլոր հետաքրքրվողների համար:
Գիրքը  
  ԶԵԿՈՒՅՑ. “ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ” ծրագրի շրջանակներում իրականացված հասարակական մոնիթորինգի արդյունքները, 2009
Սույն զեկույցում զետեղված են  նոտարական գրասենյակներում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած խմբի անդամների կողմից իրականացված դիտորդական առաքելության արդյունքները, նույն ժամանակահատվածում նոտարական ծառայությունների ոլորտը կարգավորող համապատասխան օրենսդրության վերլուծությունը: Այս բոլոր աշխատանքները իրականացվել են «ՀՀ նոտարական գրասենյակների բազմակողմանի մոնիթորինգ» ծրագրի շրջանականերում: Ծրագիրը իրականացվել է ՀայաստանիԵրիտասարդ Իրավաբանների Ասոցիացիայի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Գիրքը  
   “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀում” (6-րդ գիտաժողով)
Գրքույկում տեղ են գտել 2009 թվականի դեկտեմբերին կայացած «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 6-րդ գիտաժողովի՝ մրցանակային տեղեր զբաղեցրած 5 մասնակիցների գրավոր զեկույցները: 
Գիրքը  
 “Լսված լինելու իմ իրավունքը” ծրագիր
Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Հոլանդական Ստիչտինգ Օքս‎‎ֆամ Նովիբ (Oxfam Novib) հիմնադրամի աջակցությամբ և “Լսված լինելու իմ իրավունքը” ծրագրի գործարկման առաջին տարում` 2009թ-ի ապրիլին, կազմակերպության կողմից պատրաստվել, հրատարակվել են 30 անուն տեղեկատվական թերթիկներ` մարդու հիմնարար և առօրյա իրավունքների ու դրանց պաշտպանության մեխանիզմների մասին: Թերթիկները անվճար տարածվել են բնակչության շրջանում` ծրագրի թիրախ մարզերում, քաղաքային և գյուղական համայնքներում:  
տեղեկատվական թերթիկներ
   Ջեսափի մրցույթը Հայաստանում և աշխարհում 2009
Սույն գրքույկը Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղի ուղեցույցն է, որն ընթերցողին կարող է ամբողջական տեղեկատվություն տրամադրել Ջեսափի մրցույթի մասին, դրա ստեղծման, անցկացման ընթացակարգի, մրցույթի հայաստանյան պատմության ընթացքում թիմերի ցուցաբերած արդյունքների, մրցույթի կազմակերպման գործում իրենց ներդրումն ունեցած անձանց ու կազմակերպությունների մասին և ուղեցույց կլինի մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող իրավաբան-ուսանողների համար: 
Գիրքը  
   Ջեսափի մրցույթը Հայաստանում և աշխարհում 2008
Սույն գրքույկը Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղի ուղեցույցն է, որն ընթերցողին կարող է ամբողջական տեղեկատվություն տրամադրել Ջեսափի մրցույթի մասին, դրա ստեղծման, անցկացման ընթացակարգի, մրցույթի հայաստանյան պատմության ընթացքում թիմերի ցուցաբերած արդյունքների, մրցույթի կազմակերպման գործում իրենց ներդրումն ունեցած անձանց ու կազմակերպությունների մասին և ուղեցույց կլինի մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող իրավաբան-ուսանողների համար: Գրքույկում տեղ են գտել նաև 2008թ.ի Ջեսափի մրցույթի արդյունքները և 2008թ.-ի ընթացքում Հայաստանի Ջեսափի ակումբի կողմից ծավալված գործունեությունը Երևանում և ՀՀ մարզերում:
Գիրքը  
HyperLink “ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ” (4-րդ գիտաժողով)
Գրքույկում տեղ են գտել 2007 թվականի դեկտեմբերին կայացած “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 4-րդ գիտաժողովի` մրցանակային տեղեր զբաղեցրած 5 մասնակիցների գրավոր զեկույցները:
Գիրքը HyperLink 724 KB
HyperLink ՋԵՍԱՓԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ԱՇԽԱՐՀՈՒՄ 2007
Սույն գրքույկը իրենից ներկայացնում է Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղի ուղեցույցի վերահրատարակված տարբերակը, որն ընթերցողին ծանոթացնում է մրցույթի պատմության, անցկացման կարգի և շնորհվող մրցանակների, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում մրցույթի կազմակերպիչների և Հայաստանի Ջեսափի ակումբի մասին: Վերահրատարակման արդյունքում գրքույկում տեղ են գտել նաև 2007թ.ի Ջեսափի մրցույթի արդյունքները և 2006թ.-ի ընթացքում Հայաստանի Ջեսափի ակումբի կողմից ծավալված գործունեությունը Երևանում և ՀՀ մարզերում: Գրքույկը նախատեսվում է Ջեսափի մրցույթի մասնակիցների, բուհերի, երիտասարդ իրավաբանների ու մրցույթով բոլոր հետաքրքրվողների համար:
Գիրքը HyperLink 205 KB
HyperLink “ՁԵՌՆԱՐԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ”
Սույն ձեռնարկի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկությունը` մատչելի ձևով ներկայացնելով տարբեր ոլորտների օրենդրությունը և քաղաքացիների իրավունքները: Ձեռնարկում պարզաբանվել են այն ոլորտների օրենսդրությունը, որոնց վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար քաղաքացիները Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակներին ավելի հաճախ են դիմել: Պետք է նաև հաշվի առնել, որ սույն էլեկտրոնային տարբերակը ձեռնարկի վերջին 2002թ.-ի վերահրատարկությունն է:
Գիրքը HyperLink 196 KB
HyperLink “ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ” (3-րդ գիտաժողով)
Գրքույկն ընդգրկում է 2006 թվականի հոկտեմբերին կայացած “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 3-րդ գիտաժողովի 5 լավագույն զեկույցները: Գիտաժողովի նպատակն էր փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, խրախուսել նրանց կողմից լուրջ ուսումնասիրությունների իրականացումը, նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը, ինչպես նաև լսել նոր գաղափարներ և լուծումներ, որոնք առաջարկվել են նոր սերնդի երիտասարդ իրավաբանների կողմից:
Գիրքը HyperLink 533 KB
HyperLink “ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ” ԹԵՄԱՅՈՎ ԻՐԱՎԱԲԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ և ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Սույն գրքույկում զետեղված են 2006 թվականի հոկտեմբերին կայացած “ՀՀ Սահմանադրությունը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին” թեմայով իրավաբան ուսանողների և երիտասարդ իրավաբանների հանրապետական գիտաժողովի 4 լավագույն զեկույցները, որտեղ հեղինակներն անդրադարձել են ՀՀ Սահմանադրության փոփոխված դրույթներին, դրանից բխող օրենսդրական և դատաիրավական փոփոխություններին, ներկայացրել իրենց կարծիքներն ու առաջարկությունները օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
Գիրքը HyperLink 443 KB
HyperLink ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ 
2006 թվականից ՀԵԻԱ-ն հրատարակում է իր պարբերականը` “Իրավաբանական լրատուն“, որը հրատարակվում է յուրաքանչյուր ամիս: “Իրավաբանական լրատուն” իր ընթերցողներին է ներկայանում մասնագիտական հետաքրքիր հարցազրույցներով, միջազգային փորձը ներկայացնող տեսակետներով, իրավաբանների գիտական և կրթական նշանակություն ունեցող հոդվածներով, ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության հաջողված օրինակները լուսաբանող և դատական համակարգի գործունեության թափանցիկությունը ապահովող նյութերով:
լրատու
HyperLink ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
“Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում” ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ն, Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) աջակցությամբ տպագրել է 50 անուն տեղեկատվական թերթիկներ` բնակչության իրավագիտակցության բարձրացման և իրավական իրազեկման նպատակով: Տեղեկատվական թերթիկներում բնակչությանը մատչելի ձևով ներկայացված են մարդու հիմնարար և առօրյա իրավունքների, դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվություն: Թերթիկներում ներկայացված են առօրյա գործունեությունում ամենահաճախ հանդիպող և քաղաքացիներին ամենից շատ հուզող օրենքներ, ինչպես` Սեփականության իրավունքները, Շինարարության իրականացման իրավական կարգավորումը, Ժառանգությունն ըստ ՀՀ օրենսդրության, Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, Ամուսնական հարաբերությունների իրավական կարգավորումը, Պաշտոնատար անձանց անօրինական և անհիմն գործողությունների և որոշումների բողոքարկումը քրեական դատավարությունում, Հեղինակային և հարակից իրավունքներ, Կալանավորման հասկացությունը, կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը և կարգը:
Թերթիկներից յուրաքանչյուրը տպագրվել են 5000 օրինակ տպաքանակով և անվճար տարածվում են ՀՀ մարզերում և գյուղական համայնքներում:
 տեղեկատվական թերթիկներ 
HyperLink ՋԵՍԱՓԻ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ԱՇԽԱՐՀՈՒՄ
Սույն գրքույկը իրենից ներկայացնում է Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղի մի յուրօրինակ ուղեցույց, որն ընթերցողին ծանոթացնում է մրցույթի պատմության, անցկացման կարգի և շնորհվող մրցանակների, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում մրցույթի կազմակերպիչների և Հայաստանում Ջեսափի մրցույթի պաշտոնական վեբ կայքի մասին: Գրքույկում ներկայացվում է նաև Հայաստանի Ջեսափի ակումբը, որը Հայաստանում մրցույթի կայացման գործում մի կարևոր նորաստեղծ օղակ է հանդիսանում: Գրքույկը նախատեսվում է Ջեսափի մրցույթի մասնակիցների, բուհերի, երիտասարդ իրավաբանների ու մրցույթով բոլոր հետաքրքրվողների համար:
Գիրքը HyperLink 135 KB
HyperLink “ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԵՎ ՀԵԻԱ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ” ԾՐԱԳԻՐ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության (ICCO) աջակցությամբ և “Մարդու իրավունքների քարոզարշավ և ՀԵԻԱ ուժեղացում” ծրագրի շրջանակներում տպագրել է 15 անուն տեղեկատվական թերթիկներ: Թերթիկներում տեղեկատվություն է պարունակվում մարդու իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ: Տեղեկատվական թերթիկները անվճար տարածվում են բնակչության շրջանում:
 տեղեկատվական թերթիկներ 
HyperLink ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ
“Միջնորդ դատարանների և միջնորդ քննության ինստիտուտի զարգացումը Հայաստանում”ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-յի կողմից հրատարակվել է “Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ” ուղեցույցը: Սույն ուղեցույցը նպատակ ունի նպաստել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվական վակուումի վերացմանը, տարբեր մասնագիտական կազմակերպությունների կողմից իրենց կից միջնորդ դատարանների ստեղծմանը, տնտեսվարող սուբյեկտների` հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների կողմից իրենց գործունեության ընթացքում ծագող իրավական վեճերի լուծման այլընտրանքային եղանակների կիրառմանը:
Գիրքը HyperLink 247 KB
HyperLink
Գիրքը HyperLink 143 KB
HyperLink “ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ և ՄԻՋՆՈՐԴ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ” ԾՐԱԳԻՐ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2005 թվականի հուլիսից Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ, ABA/CEELI-ի տեխնիկական աջակցությամբ և Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է “Միջնորդ դատարանների և միջնորդ քննության ինստիտուտի զարգացումը Հայաստանում” ծրագիրը: Այս ծրագիրն ուղղված է Հայաստանում միջնորդ քննության/հարթման և միջնորդ դատարանների զարգացմանը նպաստելուն` իրավաբաններին, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ կրթելու, համապատասխան ուղեցույցերի, վարքագծի կանոնակարգի և դատավարության կարգի հաստատման միջոցով, որը թույլ կտա փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին լուծել ծագող վեճերը այլընտրանքային եղանակներով: ՀԵԻԱ-ի կողմից հրատարակվել են երեք անուն տեղեկատվական թերթիկներ` “Միջնորդ դատարանների և միջնորդ քննության զարգացումը Հայաստանում” ծրագիր, Միջնորդ դատարաններ և միջնորդ դատավարություն, Վեճերի լուծման այլընտրանքային մեթոդները թեմաներով, որոնք անվճար տարածվում են շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց շրջանում:
 տեղեկատվական թերթիկներ
HyperLink “ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ” Սույն գրքույկն ընդգրկում է 2005 թվականի հուլիսին կայացած “Դատական համակարգ. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի 5 լավագույն զեկույցները: Զեկույցներում երիտասարդ իրավաբաններն անդրադարձել են դատական համակարգում առկա և դատարանների գործունեության հետ կապված խնդիրներին, համապատասխան իրավական ակտերի թերություններին և բացթողումներին, ինչպես նաև ներկայացրել իրենց կարծիքներն ու առաջարկություններն օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ:
Գիրքը HyperLink 319 KB
HyperLink “ՖԻԼԻՊ ՋԵՍԱՓԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՏԱԽԱՂ” ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Սույն գրքույկի տպագրումը նպատակ ունի ծանոթացնելու ընթերցողին աշխարհի ամենատարածված ու հեղինակավոր մրցույթներից մեկի` “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի պատմության, անցկացման կարգի, կանոնների ու կազմակերպիչների հետ: Այն նախատեսված է իրավաբան ուսանողների, իրավաբանների և Ջեսափի մրցույթով բոլոր հետաքրքրվողների համար: Այն նվիրվում է Հայաստանում “Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ” մրցույթի կազմակերպման հինգերորդ տարեդարձին և նպատակ ունի հայտնելու կազմակերպիչների երախտագիտությունը բոլոր այն բարեկամներին, գործընկերներին ու հովանավորներին, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են մրցույթի կազմակերպմանը:
Գիրքը HyperLink 120 KB
HyperLink “ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ” ԾՐԱԳԻՐ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ և “Հայաստան. Հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում տպագրեց 21 անուն տեղեկատվական թերթիկներ: Թերթիկներում տեղեկատվություն է պարունակվում ՀՀ գյուղատնտեսության, աշխատանքի, քաղաքաշինության, վիճակագրության, մշակույթի և երիտասարդության, բնապահպանության, տրանսպորտի և կապի, լեզվի բնագավառների, արխիվային և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների գործունեության ոլորտներում մատուցվող հանրային ծառայությունների վերաբերյալ: Տեղեկատվական թերթիկները անվճար տարածվում են բնակչության շրջանում:
 տեղեկատվական թերթիկներ
HyperLink “ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ” (2-րդ գիտաժողով)
Գրքույկն ընդգրկում է 2005 թվականի ապրիլին կայացած “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 2-րդ գիտաժողովի յոթ լավագույն զեկույցները: Գիտաժողովի նպատակն էր “Փաստաբանության մասին” նոր օրենքի դրույթների վերլուծության և համեմատական հետազոտության հիման վրա այդ դրույթներում առկա թերությունների և բացթողումների բացահայտումը, դրանք վերացնելու համար հիմնավորված առաջարկությունների և ուղիների մշակման փորձը:
HyperLink “ԻՐԱՎԱԲԱՆ ՈՒՍԱՆՈՂ” ԼՐԱՏՈՒ
Իրավաբան ուսանող” լրատուն եռամսյա պարբերական է, որի խնդիրն է օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել ՀՀ-ում իրավաբանական կրթության առկա վիճակի, դրա որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների, դատաիրավական բարեփոխումների և իրավաբան ուսանողներին հետաքրքրող այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
HyperLink 2004Թ.-Ի ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՑԱԾ “ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ” ԻՐԱՎԱԲԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 1-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ:
Սույն գրքույկում զետեղված են 2004 թվականի նոյեմբերին կայացած “Սահմանադրական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում” թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 1-ին գիտաժողովի հինգ լավագույն զեկույցները, որտեղ հեղինակների կողմից վերլուծվում են գործող Սահմանադրության և ներկայացված սահմանադրական նախագծերի թերություններն ու բացթողումները, բացասական և դրական կողմերը: Ժողովածուն ներառում է իրավաբան ուսանողների կարծիքներն ու առաջարկությունները, որոնք վերաբերում են սահմանադրաիրավական առանձին դրույթներին և ինստիտուտներին:
Գիրքը HyperLink 475 KB
HyperLink “ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ” (1-ին գիտաժողով)
Սույն գրքույկում տեղ են գտել 2004 թվականի մայիսին կայացած “Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական 1-ին գիտաժողովի երկու լավագույն զեկույցները: Գիտաժողովի նպատակն էր փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, ինչպես նաև նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը և կայացմանը: Գիտաժողովը հնարավորություն ընձեռել նաև քննադատական երկխոսություններ իրականացնել փաստաբանության ինստիտուտի ներկա վիճակի և հրատապ հարցերի շուրջ:
HyperLink “ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՆՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ” ԾՐԱԳԻՐ
2004թ-ի մայիսին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ՀՀ կառավարության և Փրայսութերհաուսքուփերի կողմից իրականացվող “Հայաստան. հանրային ոլորտի բարեփոխումներ” ծրագրի շրջանակներում պատրաստեց և տպագրեց տաս անուն տեղեկատվական թերթիկներ: Տեղեկատվական թերթիկներում լուսաբանվում են աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, գիտության և կրթության ոլորտներում պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները, ինչպես նաև վերոնշյալ ոլորտներին առնչվող մի շարք հրատապ խնդիրներ: Տեղեկատվական թերթիկները նախատեսված են բնակչության համար և արդեն տարածվում են:
 տեղեկատվական թերթիկներ
HyperLink “ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ և ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ”
Սույն ձեռնարկը նախատեսված է այն կազմակերպությունների և հաստատությունների համար, որոնք զբաղվում են կամ մտադիր են զբաղվել անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման և տեղեկատվության տարածման հարցերով: Ձեռնարկում լուսաբանվում են նմանատիպ կենտրոնների գործունեությունը կարգավորող իրավական դաշտը, կենտրոնների ստեղծման, կառավարման հարցերը, մասնագիտական վարքագծի կանոնները, նմանատիպ կենտրոնների գործունեության միջազգային փորձը և այլ հարցեր:
Ձեռնարկը կազմվել է վերոնշյալ ոլորտում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործունեության փորձի հիման վրա:
Գիրքը HyperLink 296 KB
HyperLink “ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ”
Սույն ուսումնասիրության նպատակն է պարզել, թե ինչպիսի կազմակերպություններ են ներգրավված անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպիսին են նրանց կողմից մատուցվող ծառայությունների տեսակներն ու ծավալները, որ մարզերում են գործունեություն իրականացնում այդ կազմակերպությունները, շահառուների ինչ խմբերի են սպասարկում և այլն:
Ուսումնասիրությունում վերլուծվում են նաև անվճար և վճարովի իրավաբանական ծառայությունների նկատմամբ բնակչության վերաբերմունքի բացահայտմանն ուղղված սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում ներգրավված կազմակերպությունների ուսումնասիրությունը իրականացվել է ՀԵԻԱ-ի աշխատանքային խմբի, իսկ սոցիոլոգիական հարցումն ու դրա արդյունքների վերլուծությունը` Հայկական Սոցիոլոգիական Ընկերակցության կողմից:
Գիրքը HyperLink 1510 KB
HyperLink “ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ” 
Ծրագրի շրջանակներում, որը ՀԵԻԱ-ն իրականացրել է Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան Մատրա ԿԱՊ փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ, ՀԵԻԱ-ի կողմից տպագրվել են 10 անուն տեղեկատվական թերթիկներ, յուրաքանչյուրից 10000 օրինակ, որոնք ՀԵԻԱ-ի կամավորների և գրասենյակների միջոցով անվճար բաժանվել են Երևանի, ՀՀ մարզկենտրոնների և ՀՀ մի շարք գյուղերի բնակչությանը: Տեղեկատվական թերթիկները վերաբերում են ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգին ու պայմաններին, ընտրողների ու ընտրվողների իրավունքներին ու պարտականություններին, ընտրական իրավունքի խախտման համար նախատեսված պատասխանատվությանը:տեղեկատվական թերթիկներ

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում