Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

“ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ և ՄԻՋՆՈՐԴ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ” ԾՐԱԳԻՐ
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2005 թվականի հուլիսից Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ, ABA/CEELI-ի տեխնիկական աջակցությամբ և Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է “Միջնորդ դատարանների և միջնորդ քննության ինստիտուտի զարգացումը Հայաստանում” ծրագիրը: Այս ծրագիրն ուղղված է Հայաստանում միջնորդ քննության/հարթման և միջնորդ դատարանների զարգացմանը նպաստելուն` իրավաբաններին, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին վեճերի լուծման այլընտրանքային եղանակների վերաբերյալ կրթելու, համապատասխան ուղեցույցերի, վարքագծի կանոնակարգի և դատավարության կարգի հաստատման միջոցով, որը թույլ կտա փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին լուծել ծագող վեճերը այլընտրանքային եղանակներով: ՀԵԻԱ-ի կողմից հրատարակվել են երեք անուն տեղեկատվական թերթիկներ` “Միջնորդ դատարանների և միջնորդ քննության զարգացումը Հայաստանում” ծրագիր, Միջնորդ դատարաններ և միջնորդ դատավարություն, Վեճերի լուծման այլընտրանքային մեթոդները թեմաներով, որոնք անվճար տարածվում են շահագրգիռ կազմակերպությունների ու անձանց շրջանում:
HyperLink “ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՆՈՐԴ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ” ԾՐԱԳԻՐՍույն տեղեկատվական թերթիկում ներկայացվում է “Եվրասիա” հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Միջնորդ դատարանների և միջնորդ քննության ինստիտուտի զարգացումը Հայաստանում” ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև համառոտ տեղեկատվություն է տրվում նմանատիպ այլ ծրագրերի վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 52.0 KB
HyperLink “ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ”Սույն տեղեկատվական թերթիկում ընդհանուր և հակիրճ տեղեկատվություն է տրվում վեճերի լուծման այլընտրանքային եղանակների և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 51.1 KB
HyperLink “ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ”Սույն տեղեկատվական թերթիկում ներկայացվում է միջնորդ դատարանների հասկացությունը, դրանց իրավասությունը, միջնորդ դատարան դիմելու իրավունքի իրականացման կարգն ու պայմանները: Այստեղ ներառված են նաև տեղեկություններ միջնորդ դատարանների վճռի կատարման և գործերի պահման մասին:
Տեղեկատվական թերթիկ HyperLink 51.2 KB

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում