Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Շիրակ

Մեր Մասին       Կանոնադրություն     Գործունեություն            Անձնակազմ            Կապ            Գրադարան

 

ՀԵԻԱ-ի Շիրակի մարզային մասնաճյուղ

ՀԵԻԱ-ի Շիրակի Հակակոռուպցիոն կենտրոն

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղը հիմնադրվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության 28.01.2000թ.-ի որոշմամբ: Մասնաճյուղը իր գործունեությունը իրականացնում է ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարածքում:

Մասնաճյուղի գրասենյակը գտնվում է մարզկենտրոն Գյումրի քաղաքում:

Շիրակի Հակակոռուպցիոն կենտրոնը (նախկին անվանումը՝ Շիրակի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն) ՀԵԻԱ-ն գործարկում է 2010թ.-ի օգոստոսի 1-ից` ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվող «Հայաստան ընդդեմ կոռուպցիայի» (նախկին անվանումը՝ «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում») ծրագրի շրջանակներում:

ՀԵԻԱ-ի Շիրակի մարզային գրասենյակ

ՀԵԻԱ-ի Շիրակի Հակակակոռուպցիոն կենտրոն

ք. Գյումրի, Տիգրան Մեծի պողոտա 1, բն. 2

Հեռախոս/Ֆաքս (374 312) 58236

էլ. փոստ [email protected]

Մասնաճյուղի Գյումրիի գրասենյակի ղեկավար, Կենտրոնի համակարգող` Գայանե Գևորգյան:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղը իր գործունեությունը հիմնականում իրականացնում է հետևյալ երկու ուղղություններով.

– Մարզի բնակչության իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ՝ անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման և տեղեկատվության տարածման միջոցով,

– Իրավաբանական բուհերի ուսանողների և իրավաբանների մասնագիտական ունակությունների զարգացմանն ուղղված գործունեություն:

Շիրակի Հակակակոռուպցիոն կենտրոնը իր գործունեությունը հիմնականում իրականացնում է հետևյալ երեք ուղղություններով.

– Անվճար իրավաբանական ծառայությունների մատուցում քաղաքացիների կոռուպցիոն ռիսկեր պարունակող բողոքներին ամեն օր արձագանքելու նպատակով:

– Հակակոռուպցիոն բնույթի համակարգային և ընթացակարգային բարեփոխումների իրականացում:

– Հակակոռուպցիոն իրազեկության և կրթության ռազմավարության իրականացում:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղը և Շիրակի Հակակակոռուպցիոն կենտրոնը անվճար իրավաբանական ծառայություններ է մատուցում Շիրակի մարզի բնակչությանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի և Շիրակի Հակակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպվում են ռադիոհաղորդումներ, հեռուստահաղոդումներ, էլեկտրոնային ԶԼՄ-ներով հեռարձակվող այլ հաղորդումներ` նվիրված բնակչությանն առավել հուզող իրավական, այդ թվում հակակոռուպցիոն թեմաներին:

ՀԵԻԱ-ի Շիրակի մարզային մասնաճյուղի և ՀԵԻԱ-ի Շիրակի Հակակակոռուպցիոն կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, դասընթացներ, դատախաղեր, գիտաժողովներ և այլ միջոցառումներ՝ իրավաբանական ու հակակոռուպցիոն թեմաներով:

ՀԵԻԱ-ի Շիրակի մարզային մասնաճյուղը և ՀԵԻԱ-ի Շիրակի Հակակակոռուպցիոն կենտրոնը ուսանող և երիտասարդ իրավաբաններին, փաստաբաններին, ինչպես նաև իրավագիտությամբ հետաքրքրվող այլ քաղաքացիներին անվճար հիմունքներով տրամադրում է նաև հետևյալ իրավաբանական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն.

– ժամանակակից իրավաբանական գրականություն և իրավաբանական բնույթի տեսանյութեր,

– համակարգիչների և ինտերնետի ծառայություններ,

– ՀՀ օրենսդրության էլեկտրոնային ծրագիր։

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում