Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Ուսումնական այց Չեխիայի Հանրապետություն. Պրահա, 10-16.07.2011

Ամփոփում

 

Հուլիսի 10-16-ը տեղի ունեցավ ուսումնական այց Չեխիայի Հանրապետություն, որը կազմակերպվել էր «Ագորա Սենթրալ Յուրըփ» (“Agora Central Europa”) կազմակերպության կողմից` Հայաստանում գործող Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների ցանցի համար:

Ուսումնական այցի հիմնական նպատակն էր երկու կողմերի լավագույն փորձի ներկայացումը և փոխանակումը: Այցի ընթացքում ներկայացվեցին ՀԿ-ների փորձը պետական և տեղական, իրավապահ մարմինների հետ համագործակցության գործառական մեխանիզմների ստեղծման գործում` համատեղ հակակոռուպցիոն գործողությունների իրականացման և կոռուպցիայից տուժած անձանց իրավաբանական ծառայությունների մատուցման համար: Այդ կապակցությամբ կայացել են հանդիպումներ ՉՀ Օմբուդսմենի գրասենյակի ղեկավար Ֆիլիպ Գլոցմանի, Պրահայի դատախազ Մարտին Սթանեկի, ինչպես նաև Չեխիայիում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Այցի հաջորդ կարևորագույն մասը վերաբերվում էր հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման մեխանիզմներին. պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՀԿ-ներ, լրատվամիջոցներ, մասնավոր հատված) հետ համատեղ հակակոռուպցիոն բարեփոխումների մշակման և խթանման արդյունավետ ռազմավարություններին:

Ուսումնական այցին մասնակցում էին 14 մասնակիցներ, որոնցից 10-ը Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչներն էին:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում