Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ

Ռադիոհաղորդումների մասին

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման նախարարության և ՀՀ Կառավարության կողմից իրականացվող “Հայաստանի հանրային սեկտորի բարեփոխումների ծրագրի” շրջանակներում, որպես վերը նշված ծրագրի իրականացման կոնսորցիումի տեղական գործընկեր, իրականացրեց “Տեղեկատվության տարածում” ենթածրագիրը, որի շրջանակներում հեռարձակվեցին 16 ռադիոհաղորդումներ` նվիրված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության նախարարությունների կողմից մատուցվող հանրային ծառայություններին: Ստորև ներկայացվում են հեռարձակված ռադիոհաղորդումների ձայնագրությունների նյութերը: Ռադիոհաղորդումները պատրաստել է լրագրող Մարիամ Հովսեփյանը:

 

03.05.2004

1-ին ռադիոհաղորդում “Ներածական
Հակիրճ բովանդակություն. “Ներածական” ռադիոհաղորդման ընթացքում “Հայաստանի հանրային սեկտորի բարեփոխումների ծրագրի” ղեկավարի տեղակալ Արմեն Խուդավերդյանը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը հասարակությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրեցին “Հայաստանի հանրային սեկտորի բարեփոխումների ծրագրի” և “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի վերաբերյալ:
Ռադիոհաղորդում 782KB
 

12.05.2004

2-րդ ռադիոհաղորդում նվիրված “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքին
Հակիրճ բովանդակություն. “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքին նվիրված ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան Դավիթ Աբգարյանը “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի և Հայաստանում տեղեկատվության ազատության հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց հասարակությանը:
Ռադիոհաղորդում 556KB
 

17.05.2004

3-րդ ռադիոհաղորդում նվիրված “Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում 2004թ.-ին կատարված փոփոխություններին
Հակիրճ բովանդակություն. “Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում 2004թ-ին կատարված փոփոխություններին” նվիրված ռադիոհաղորդման ընթացքում աղքատության ընտանեկան նպաստի համակարգում 2004թ.-ին կատարված փոփոխությունների վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը և Երևան քաղաքի Ավան գործակալության պետ Սերգեյ Աբրահամյանը:
Ռադիոհաղորդում 906KB
 

21.05.2004

4-րդ ռադիոհաղորդում նվիրված “Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգերին
Հակիրճ բովանդակություն. “Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգերին” ռադիոհաղորդման ընթացքում հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգերի վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների ու տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը:
Ռադիոհաղորդում 811KB
 

31.05.2004

5-րդ ռադիոհաղորդում նվիրված “Տուն-ինտերնատներում և տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկմանը
Հակիրճ բովանդակություն. “Միայնակ տարեցների սոցիալական սպասարկում տուն-ինտերնատներում և տնային պայմաններում” թեմայով ռադիոհաղորդման սկզբում ռեպորտաժ տրվեց Նորքի տուն-ինտերնատից, թե այնտեղ ինչպե՞ս են սպասարկում և խնամում միայնակ տարեցներին: Այդ մասին պատմեցին իրենք` տուն-ինտերնատի բնակիչները: Այնուհետև տուն-ինտերնատներում և տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկման բնագավառում Հայաստանում իրականացվող պետական ռազմավարության և միայնակ տարեցների սոցիալական սպասարկման ձևերի ու տեսակների վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների ու տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը:
Ռադիոհաղորդում 844KB
 

08.06.2004

6-րդ ռադիոհաղորդում նվիրված “Հայաստանում խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրմանը
Հակիրճ բովանդակություն. “Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը Հայաստանում” ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանում խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման փորձարարական ծրագրի վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն պետ Լալա Ղազարյանը:
Ռադիոհաղորդում 800KB
 

14.06.2004

7-րդ ռադիոհաղորդում նվիրված “Սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրմանը և սոցիալական քարտերի կիրառմանը
Հակիրճ բովանդակություն. “Սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրումը և սոցիալական քարտերի կիրառումը” ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանում սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման և սոցիալական քարտերի կիրառման վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեցին հասարակության ներկայացուցիչ, “Պրոգրես” սոցիալական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Մարատ Ատովմյանը և կառավարության ներկայացուցիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ Արտեմ Ասատրյանը:
Ռադիոհաղորդում 968KB
 

01.07.2004

8-րդ ռադիոհաղորդում նվիրված “ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքներին
Հակիրճ բովանդակություն. “ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքները” ռադիոհաղորդման ընթացքում ամփոփվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտին նվիրված և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում հեռարձակված 5 ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքները: Ռադիոհաղորդման սկզբում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ամփոփեց ունկնդիրներից ստացված հարցադրում – արձագանքները, որոնք հիմնականում վերաբերվում էին սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրմանը և կիրառմանը, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց, զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման ու վճարման կարգերին և աղքատության ընտանեկան նպաստի համակարգում 2004թ-ին կատարված փոփոխություններին: Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը պատասխանեց ունկդիրներից ստացված հարցերին:
Ռադիոհաղորդում 970KB
 

07.07.2004

9-րդ ռադիոհաղորդում նվիրված “Պետպատվերի շրջանակներում ըստ հիվանդատեսակների մատուցվող բժշկական ծառայություններին
Հակիրճ բովանդակություն. “Պետպատվերի շրջանակներում ըստ հիվանդատեսակների մատուցվող բժշկական ծառայությունները” ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանում պետպատվերի շրջանակներում ըստ հիվանդատեսակների մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց ՀՀ պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը:
Ռադիոհաղորդում 675KB
 

14.07.2004

10-րդ ռադիոհաղորդում նվիրված “Պետպատվերի շրջանակներում ըստ սոցիալական խմբերի մատուցվող բժշկական ծառայություններին
Հակիրճ բովանդակություն. “Պետպատվերի շրջանակներում ըստ սոցիալական խմբերի մատուցվող բժշկական ծառայությունները” ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանում պետպատվերի շրջանակներում ըստ սոցիալական խմբերի մատուցվող բժշկական ծառայությունների վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց ՀՀ պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը:
Ռադիոհաղորդում 902KB
 

21.07.2004

11-րդ ռադիոհաղորդում նվիրված “Առողջապահության ոլորտում պետպատվերի շրջանակներում ծառայությունների մատուցման ընթացքում առկա պրոբլեմներին
Հակիրճ բովանդակություն. “Առողջապահության ոլորտում պետպատվերի շրջանակներում ծառայությունների մատուցման ընթացքում առկա պրոբլեմները” ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանում առողջապահության ոլորտում պետպատվերի շրջանակներում ծառայությունների մատուցման ընթացքում առկա պրոբլեմների վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց ՀՀ պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանը:
Ռադիոհաղորդում 850KB
 

03.08.2004

12-րդ ռադիոհաղորդում նվիրված “Հանրակրթությանը
Հակիրճ բովանդակություն. “Հանրակրթություն” ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանյան հանրակրթության վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության վերահսկման բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը:
Ռադիոհաղորդում 1250KB
 

06.08.2004

13-րդ ռադիոհաղորդում նվիրված “ՀՀ առողջապահության ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքներին
Հակիրճ բովանդակություն. “ՀՀ առողջապահության ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքները” ռադիոհաղորդման ընթացքում ամփոփվեցին ՀՀ առողջապահության ոլորտին նվիրված և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում հեռարձակված 3 ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքները: Ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան Դավիթ Աբգարյանը ամփոփեց և պարզաբանեց ունկնդիրներից ստացված հարցադրում – արձագանքները:
Ռադիոհաղորդում 755KB
 

09.08.2004

14-րդ ռադիոհաղորդում նվիրված “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությանը
Հակիրճ բովանդակություն. “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն” ռադիոհաղորդման ընթացքում Հայաստանյան բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վերաբերյալ պարզաբանումներ ու տեղեկատվություն տրամադրեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ Արամ Քոսյանը:
Ռադիոհաղորդում 739KB
 

17.08.2004

15-րդ ռադիոհաղորդում նվիրված “ՀՀ կրթության ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքներին
Հակիրճ բովանդակություն. “ՀՀ կրթության ոլորտին առնչվող ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքները” ռադիոհաղորդման ընթացքում ամփոփվեցին ՀՀ կրթության ոլորտին նվիրված և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից իրականացվող “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում հեռարձակված 2 ռադիոհաղորդումների վերաբերյալ ունկնդիրներից ստացված արձագանքները: Ռադիոհաղորդման ընթացքում ընթացքում ՀՀ Գիտության և կրթության նախարարության բարձրագույն կրթության բաժնի պետ Սասուն Մելիքյանը ամփոփեց և պարզաբանեց ունկնդիրներից ստացված հարցադրում – արձագանքները:
Ռադիոհաղորդում 820KB
 

25.08.2004

16-րդ ռադիոհաղորդում նվիրված “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներում կատարված աշխատանքների, այդ թվում հեռարձակված ռադիոհաղորդումների շարքի ամփոփմանը
Հակիրճ բովանդակություն. “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ու կրթության և գիտության ոլորտներում կատարված աշխատանքների, այդ թվում հեռարձակված ռադիոհաղորդումների շարքի ամփոփում” ռադիոհաղորդման սկզբում ռեպորտաժ տրվեց “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում կազմակերպված եզրափակիչ սեմինարից, որի ընթացքում ենթածրագրի, այդ թվում հեռարձակված ռադիոհաղորդումների վերաբերյալ իրենց դրական կարծիքները հայտնեցին ՀՀ համապատասխան նախարարությունների, մարզպետարանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Այնուհետև ենթածրագրի վերաբերյալ ամփոփիչ ելույթներ ունեցան Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և “Հայաստանի հանրային ոլորտի բարեփոխումների ծրագրի” միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը, որոնք արդյունավետ ու օգտակար գնահատեցին “Տեղեկատվության տարածում” ենթածրագրի շրջանակներում կատարված աշխատանքները:
Ռադիոհաղորդում 1180KB
    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում