Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

«Քաղաքացիական հասարակության դերը ԱՊՀ տարածաշրջանում». Օքսֆամ Նովիբի գործընկերների հանդիպում Թբիլիսիում. Վրաստան, 12-13.06.2009

Ամփոփում

 

2009 թվականի հունիսի 12-13-ը հոլանդական Օքսֆամ Նովիբ կազմակերպությունը իր գործընկերների հանդիպում էր կազմակերպել Թբիլիսիում: Հանդիպմանը մասնակցում էին Օքսֆամ Նովիբի Լեհաստանում, Չեխիայի Հանրապետությունում, Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում և Վրաստանում գործող և նրա ստրատեգիական գործընկերներ հանդիսացող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Բրիտանական Օքսֆամ կազմակերպության տարածաշրջանային գրասենյակների ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակը Օքսֆամ Նովիբի գործունեության հետագա ուղղությունների և ռազմավարության և Օքսֆամի միջազգային ցանցում նրա համակցված գործողությունների  քննարկումն էր:
Հանդիպման շրջանակներում կազմակերպվեց նաև «Քաղաքացիական հասարակության դերը ԱՊՀ տարածաշրջանում» թեմայով աշխատանքային քննարկում: Հանդիպման առաջին օրը Օքսֆամ Նովիբի ստրատեգիական գործընկերները մասնակիցներին ծանոթացրեցին իրենց կազմակերպությունների հետ և հակիրճ ներկայացրեցին ինչպես նրանց ընդհանուր գործունեությունը, այնպես էլ Օքսֆամ Նովիբի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը:

Երկրորդ օրվա առաջին նիստի ժամանակ կազմակերպությունները քննարկեցին իրենց երկրներում քաղաքացիական հասարակության դերը, ներկայացրեցին նվաճումներն ու հաջողությունները, ինչպես նաև խոսեցին քաղհասարակության զարգացմանը խանգարող խոչնդոտների մասին: Կարճատև ընդմիջումից հետո կողմերը դիտարկեցին ապագայի հնարավորությունները և ԱՊՀ տարածաշրջանում Օքսֆամ Նովիբի աշխատանքի հետագա ուղղությունները և ռազմավարությունը: Նրանք ներկայացրեցին իրենց առաջարկությունները, որոնք Օքսֆամ Նովիբի ղեկավարությունը հաշվի կառնի 2011-2015թթ-ների ժամանակահատվածի համար Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների վերաբերյալ իրենց  ծրագրերը կազմելիս:

Հանդիպմանը մասնակցում էին նաև հայաստանյան չորս հկ-ներ, որոնց թվում էր Հայաստանի երտասարդ իրավաբանների ասոցիացիան, որը Օքսֆամ Նովիբի օժանդակությամբ իրականացնում է «Լսված լինելու իմ իրավունքը» ծրագիրը:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում