Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

14-րդ միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանս. Բանգկոկ, Թաիլանդ, 10-13.10. 2010

Ամփոփում

 

2010 թվականի նոյեմբերի 10-ից 13-ը Բանգկոկում (Թաիլանդ) կայացավ 14-րդ միջազգային հակակոռուպցիոն կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցեցին նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և ՀԵԻԱ-ի կողմից շահագործվող Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի տնօրեն Մարատ Ատովմյանը: Կոնֆերանսի բացմանը ներկա էին Թաիլանդի վարչապետը, արդարադատության նախարարը, ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահը, տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Կոնֆերանսին մասնակցում էին աշխարհի գրեթե բոլոր երկրները ներկայացնող մոտ 1.500 մասնակիցներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի ժամանակ քննարկվեցին խաղաղության ու անվտանգության, բնապահպանության, թրաֆիկինգի, բիզնեսի, քաղաքաշինության, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, էներգետիկայի, գնումների, արդարադատության  ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի, միջազգային հանցավորությանը, արդյունավետ կառավարմանը, կոռուցիայի դեմ պայքարի միջոցների հետ կապված հարցերը: Կոնֆերանսի ընթացքում Մ. Ատովմյանը հարցազրույց է տվել Չինաստանի ժողովրդավարության և իրավունքի հրատարակչության տնօրեն տիկին Ույտլոնգ Լիին: Իր խոսքում նա հատկապես անդրադարձել է կրթության և արդարադատության ոլորտներում կոռուպցիոն դրսևորումների վտանգավորությանը:

Կոնֆերանսի ընթացքում Կ. Զադոյանը և Մ. Ատովմյանը տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցան մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ուղղիները և կոռուպցիայի դեմ պայքարի որոշ հարցեր: Հայաստանյան պատվիրակության կազմում էին նաև ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավարի տեղակալ Էդուարդո Ֆլորես-Տրեխոն, Արմավիրի ՇՊԱԿ- ղեկավար Նաիրա Առաքելյանը և Տեղեկատվության ազատության կենտրոնի ներկայացուցիչներ:

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում