Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

2005

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ֆինանսական միջոցների 2005 թվականի աուդիտի եզրակացություն և ֆինանսական հաշվետվություններ

 

ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
“Հայաստանի երիտասարդ  իրավաբանների ասոցիացիա”
հասարակական կազմակերպության համաժողովին  և վարչությանը

Մենք անկախ աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ  իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 31 դեկտեմբեր 2005թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում կարծիք արտահայտել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Մենք աուդիտն իրականացրել ենք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Համաձայն այդ ստանդարտների պահանջվում է, որ մենք աուդիտը նախագծենք և իրականացնենք` ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների և բացահայտումների բաղադրիչների հետազոտումը` թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, ընկերության ղեկավարության կողմից իրականացվող կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների ընթացքում հավաքագրվել են բավարար և իրական տեղեկություններ, որոնց արդյունքները հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

  1. Կազմակերպությունը դեռ շահագործում է այն հիմնական միջոցները, որոնց օգտակար ծառայության ժամկետները համաձայն իր որդեգրած քաղաքականության ավարտվել են: Համաձայն Հայաստանի Հանրապետության Հաշվապահական Հաշվառման Ստանդարտ 16 16 “Հիմնական միջոց” պահանջների` հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը էականորեն չպետք է տարբերվի հաշվապահական հաշվեկշռի ամսաթիվի դրությամբ ակտիվի իրական արժեքից: Անհրաժեշտ է վերանայել շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցների օգտակար գործողության ժամկետների քաղաքականությունը:

Մեր կարծիքով շահագործվող հիմնական միջոցները, որոնց սկզբնական արժեքը և կուտակված մաշվածության գումարը հավասար են, ենթական են վերագնահատման:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Մեր կարծիքով, բացի վերը նշվածից, 2005թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը,  ինչպես նաև` հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Ընկերությունում վարվում է “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
31 դեկտեմբերի 2005թ.

հազար դրամ

ԱԿՏԻՎ Ծանոթ. 2005 2004
Ոչ ընթացիկ ակտիվներ
Հիմնական միջոցներ 3 35 399 41 802
Ոչ նյութական ակտիվներ 4 142 159
Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ 35 541 41 961
Ընթացիկ ակտիվներ
Ընթացիկ դեբիտորական պարտավորություններ 5 320 3 687
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ 6 4 134 19 596
Ընդամենը ընթացիկ ակտիվներ 4 454 23 283
ՀԱՇՎԵԿՇԻՌ 39 995 65 244
ՊԱՍԻՎ
Սեփական կապիտալ
Կուտակված շահույթ 64 763
Ընդամենը  սեփական կապիտալ 64 763
Ընթացիկ  պարտավորություններ
Ընթացիկ կրեդիտորական պարտավորություններ 7 702 47
Եկամուտներին վերաբերող շնորհներ 8 39 229 64 434
Ընդամենը ընթացիկ պարտավորություններ 39 931 64 481
ՀԱՇՎԵԿՇԻՌ 39 995 65 244

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
01.01.2005թ.-31.12.2005թ.

հազար դրամ

Ծանոթ. 2005 2004
Գործառնական  եկամուտներ, այդ թվում`
Դրամաշնորհներ 66 673 54 114
Անդամավճարներ 590 637
67 263 54 751
Գործառնական ծախսեր, այդ թվում`
Դրամաշնորհներ (64 321) (54 114)
Անդամավճարներ 9.1 (1 291) 339
9 (65 612) (54 452)
Գործառնական շահույթ 1 651 299
Այլ ոչ գործառնական  (վնաս) 10 (2 351) (4 240)
Սովորական գործունեությունից (վնաս) (700) (3 941)

ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
01.01.2005թ.-31.12.2005թ.

հազար դրամ

2005 2004
Գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր
Հաշվետու տարվա զուտ արդյունք (700) (3 941)
Հիմնական միջոցի տարեկան մաշվածություն 7 849 6 917
7 149 2 976
Շրջանառու կապիտալի փոփոխություններ
Դեբիտորական պարտքերի զուտ նվազում/ (աճ) 578 (714)
Տրված կանխավճարի զուտ նվազում / (աճ) 2 788 4 253
Կրեդիտորական պարտքի զուտ աճ/ (նվազում) 656 (1 304)
Զուտ մուտքեր/ (ելքեր)  անդամավճարներից (700) 298
Զուտ մուտքեր/ (ելքեր) դրամաշնորհներից (24 505) (18 686)
Ընդամենը գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր (14 034) (13 177)
Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր
Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների փոփոխություն (1 428) (6 926)
Ընդամենը ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր (1 428) (6 926)
Դրամական միջոցների զուտ աճ/ (նվազում) (15 462) (20 102)
Տարեսկզբի դրությամբ դրամական միջոցները և նրանց համարժեքները 19 596 39 698
Տարեվերջի դրությամբ դրամական միջոցները և նրանց համարժեքները 4 134 19 596
    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում