Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

2006

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ֆինանսական միջոցների 2006 թվականի աուդիտի եզրակացություն և ֆինանսական հաշվետվություններ

Մենք անկախ աուդիտի ենք ենթարկել “Հայաստանի երիտասարդ  իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության 31 դեկտեմբեր 2006թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները, ինչպես նաև` “Մարդու իրավունքների պաշտպանության և իրավական իրազեկության մեխանիզմների զարգացումը Հայաստանում” ծրագրի 01.01.2007-30.06.2007թ. ժամանակահատվածի դոնորի տեսանկյունից դրամարկղային մեթոդով ծախսումների ճշտությունը: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում կարծիք արտահայտել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:
Մենք աուդիտն իրականացրել ենք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Համաձայն այդ  ստանդարտների պահանջվում է, որ մենք աուդիտը նախագծենք և իրականացնենք` ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների և բացահայտումների բաղադրիչների հետազոտումը` թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, ընկերության ղեկավարության կողմից իրականացվող կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների ընթացքում հավաքագրվել են բավարար և իրական տեղեկություններ, որոնց արդյունքները հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Մեր կարծիքով 2006թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը,  ինչպես նաև` հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Ընկերությունում վարվում է “Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

31 դեկտեմբերի 2006թ.

հազար դրամ

ԱԿՏԻՎ Ծանոթ. 2006 2005
Ոչ ընթացիկ ակտիվներ
Հիմնական միջոցներ 3 42,098 35,399
Ոչ նյութական ակտիվներ 4 124 142
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ 5 13
Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ 42,235 35,541
Ընթացիկ ակտիվներ
Ընթացիկ դեբիտորական պարտավորություններ և կանխավճարներ 6 136 320
Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ 7 14,114 4,134
Այլ ընթացիկ ակտիվներ 8 19
Ընդամենը ընթացիկ ակտիվներ 14,269 4,454
ՀԱՇՎԵԿՇԻՌ 56,504 39,995
ՊԱՍԻՎ
Սեփական կապիտալ
Կուտակված շահույթ (վնաս) 130 64
Ընդամենը  սեփական կապիտալ 130 64
Ոչ ընթացիկ պարտավորություններ
Ակտիվներին վերաբերող շնորհներ 9 42,222
Ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ 42,222
Ընթացիկ  պարտավորություններ
Ընթացիկ կրեդիտորական պարտավորություններ 10 1 702
Եկամուտներին վերաբերող շնորհներ 11 14,151 39,229
Ընդամենը ընթացիկ պարտավորություններ 14,152 39,931
ՀԱՇՎԵԿՇԻՌ 56,504 39,995

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

01.01.2006թ.-31.12.2006թ.

հազար դրամ

Ծանոթ. 2006 2005
Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում` 51,966 67,263
Դրամաշնորհներ 51,480 66,673
Անդամավճարներ 486 590
Գործառնական այլ ծախսեր, այդ թվում` 12 (51,359) (65,612)
Դրամաշնորհներ (50,940) (64,321)
Անդամավճարներ 12.1 (419) (1,291)
Գործառնական շահույթ (վնաս) 607 1,651
Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս) 13 (541) (2,351)
Սովորական գործունեությունից շահույթ (վնաս) 66 (700)

 

ԴՐԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

01.01.2006թ.-31.12.2006թ.

հազար դրամ

2006 2005
Գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր
Հաշվետու տարվա զուտ արդյունք 66 (700)
Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների տարեկան մաշվածություն 5,665 7,849
5,731 7,149
Շրջանառու կապիտալի փոփոխություններ
Դեբիտորական պարտքերի զուտ նվազում/ (աճ) 133 578
Տրված կանխավճարի զուտ նվազում / (աճ) 51 2,788
Այլ ընթացիկ ակտիվների զուտ նվազում / (աճ) (19)
Կրեդիտորական պարտքի զուտ աճ/ (նվազում) (701) 656
Զուտ մուտքեր/ (ելքեր) անդամավճարներից 66 (700)
Զուտ մուտքեր/ (ելքեր) դրամաշնորհներից (25,144) (24,505)
Ընդամենը գործառնական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր (19,883) (14,034)
Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր
Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների փոփոխություն (12,346) (1,428)
Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների փոփոխություն (13)
Ընդամենը ներդրումային գործունեությունից դրամական միջոցների հոսքեր (12,359) (1,428)
Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր
Ակտիվներին վերաբերվող շնորհների փոփոխությունից 42,222
Ընդամենը ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների հոսքեր 42,222
Դրամական միջոցների զուտ աճ/ (նվազում) 9,980 (15,462)
Տարեսկզբի դրությամբ դրամական միջոցները և նրանց համարժեքները 4,134 19,596
Տարեվերջի դրությամբ դրամական միջոցները և նրանց համարժեքները 14,114 4,134
    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում