Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

2008

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ֆինանսական միջոցների 2008 թվականի արտաքին աուդիտի եզրակացություն և ֆինանսական հաշվետվություններ

 

Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ   ԵՄ

 

“Բեյքեր Թիլլի Արմենիա” ՓԲԸ

Գլխավոր տնօրեն

 

________________Փ.Գևորգյան

 

Աուդիտորական ծառայությունների իրականացման

լիցենզիա թիվ 054` տրված ՀՀ ֆինանսների

 և էկոնոմիկայի նախարարության կողմից

 

ԱՆԿԱԽ    ԱՈՒԴԻՏՈՐԻ    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

“Հայաստանի երիտասարդ  իրավաբանների

Ասոցիացիա” հասարակական կազմակերպության

համաժողովին և վարչությանը

 

Մենք անկախ աուդիտի ենք ենթարկել «Հայաստանի երիտասարդ  իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության 31 դեկտեմբեր 2008թ. դրությամբ տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները: Այս ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությունը: Մեր պարտականությունն է անցկացված աուդիտի արդյունքում կարծիք արտահայտել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Մենք աուդիտն իրականացրել ենք աուդիտի ստանդարտներին (աուդիտի միջազգային ստանդարտներին և գործնական փորձին) համապատասխան: Համաձայն այդ  ստանդարտների պահանջվում է, որ մենք աուդիտը նախագծենք և իրականացնենք՝ ֆինանսական հաշվետվությունները էական խեղաթյուրումներից զերծ լինելու մասին ողջամիտ երաշխիք ձեռք բերելու նպատակով: Աուդիտորական աշխատանքները ներառում են ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տվյալների և բացահայտումների բաղադրիչների հետազոտումը՝ թեսթային հիմունքներով: Աուդիտորական աշխատանքները ներառում են նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, ընկերության ղեկավարության կողմից իրականացվող կառավարման և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը: Մենք գտնում ենք, որ իրականացված աուդիտորական աշխատանքների ընթացքում հավաքագրվել են բավարար և իրական տեղեկություններ, որոնց արդյունքները հիմք են հանդիսանում մեր կարծիքն արտահայտելու համար:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ  ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

           

                Մեր կարծիքով,  2008թ. տարեկան հաշվապահական հաշվեկշիռը,  ինչպես նաև՝ հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների և դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները բոլոր էական առումներով արժանահավատ են և տալիս են ճշմարիտ ու իրական պատկերը ՙՀայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության ֆինանսական վիճակի մասին, իսկ հաշվապահական հաշվառումը Ընկերությունում վարվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Փոխ. տնօրեն

Աուդիտոր

Խ.Բեգլարյան    ____________

Հաշվապահական հաշվեկշիռ

31 դեկտեմբերի 2008թ.

                    հազ. դրամ

ԱԿՏԻՎ

Ծանոթագրություն

2008

2007 (ստուգված)

 
 Ոչ ընթացիկ ակտիվներ
 
Հիմնական միջոցներ

3

33,972

36,918

Ոչ նյութական ակտիվներ

4

89

106

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ

5

13

13

Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ

 

34,074

 

37,037

 
Ընթացիկ ակտիվներ
Ընթացիկ դեբիտորական պարտավորությունները և կանխավճարներ

6

62

187

Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ

7

3,111

3,541

Այլ ընթացիկ ակտիվներ

8

94

Ընդամենը ընթացիկ ակտիվներ

3,267

 

3728

 

 

 

ՀԱՇՎԵԿՇԻՌ

37,341

 

40,765

ՊԱՍԻՎ
 
Սեփական կապիտալ
 
Կուտակված շահույթ (վնաս)

Ընդամենը սեփական կապիտալ

 

 
Ոչ ընթացիկ պարտավորություններ
 
Ակտիվներին վերաբերող շնորհներ

9

34,057

37,067

Ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ

34,057

 

37,067

 
Ընթացիկ պարտավորություններ
 
Ընթացիկ կրեդիտորական պարտավորություններ

10

123

Եկամուտներին վերաբերող շնորհներ

11

3,284

3,575

Ընդամենը ընթացիկ պարտավորություններ

3,284

 

3,698

 

 

 

ՀԱՇՎԵԿՇԻՌ

37,341

 

40,765

Կարեն Զադոյան Ալվարդ Հովհաննիսյան
Նախագահ Գլխավոր հաշվապահ

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն

01.01.2008թ.-31.12.2008թ.  

հազ.դրամ

Ծանոթագրություն

2008

2007 (ստուգված)

Գործառնական այլ եկամուտներ, այդ թվում՝

28,431

 

41,252

Դրամաշնորհներ

28,000

40,891

Անդամավճարներ

431

361

Գործառնական այլ ծախսեր, այդ թվում՝

12

(28,210)

 

(41,195)

Դրամաշնորհներ

(27,849)

(40,836)

Անդամավճարներ

12.1

(361)

(359)

Գործառնական շահույթ (վնաս)

221

 

57

Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների գծով շահույթ (վնաս)

109

Այլ ոչ գործառնական շահույթ (վնաս)

13

177

 

(54)

 
Սովորական գործունեությունից շահույթ (վնաս)

398

 

112

Կարեն Զադոյան Ալվարդ Հովհաննիսյան
Նախագահ Գլխավոր հաշվապահ
    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում