Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹ

07.02.2008 | 13:02

 

2008թ.-ի փետրվարի 9-ին և 10-ին Երևանում կկայանա «2008թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը: Փետրվարի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, և փետրվարի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:30-ը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կկայանան մրցույթի նախնական բանավոր մրցափուլերը և կիսաեզրափակիչները, իսկ փետրվարի 10-ին ժամը 15.00-ին ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանում կկայանա մրցույթի հայաստանյան մրցափուլի եզրափակիչ փուլը:

 

Դատախաղ-մրցույթի այս տարվա թեման վերաբերում է մարդու իրավունքների երաշխավորման և ահաբեկչական գործողություններին արձագանքելու միջև առկա հակասությանը: Թիմերը, ներկայացնելով երկու երկրներ, փորձելու են միջազգային դատարանի առջև հիմնավորել, թե ազատագրական պայքարի ընթացքում իրականացված ահաբեկչական գործողությունները, այդ գործողություններին մասնակցած անձանց ձերբակալումը, նրանց նկատմամբ մեղադրանք ներկայացնելը և դատավարություն իրականացնելը արդյո՞ք հանդիսանում են միջազգային իրավունքի խախտում: Բանավոր մրցափուլում հաղթող թիմը 2008թ.-ի ապրիլին Վաշինգթոնում կմասնակցի մրցույթի միջազգային փուլին:

«Ֆ.Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն անց է կացվում 1959թ.-ից՝ աշխարհի շուրջ 90 երկրներում՝ Իրավաբան Ուսանողների Միջազգային Ասոցիացիայի (ILSA) կողմից: Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի շուրջ 600 իրավաբանական դպրոցների և բուհերի թիմեր:

2007 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթում հայաստանյան թիմը 54-րդն էր 94 երկրների շարքում: Հարդի Դիլլարդի հայցադիմումների մրցույթում հայաստանյան թիմի հայցադիմումը զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը՝ ներկայացված 94 գրավոր աշխատանքների շարքում:

Մրցույթի գրավոր և բանավոր աշխատանքները գնահատելու համար, որպես մրցույթի դատավորներ, հրավիրվել են ճանաչված իրավաբաններ՝ միջազգային իրավունքի մասնագետներ, դատավորներ, փաստաբաններ:

Մրցույթին կհաջորդի հանդիսավոր մրցանակաբաշխությունը և երեկույթ՝ թիմերի և ջեսափականների մասնակցությամբ: Այն տեղի կունենա Գոլդեն Թուլիպ Երևան հյուրանոցում՝ ժամը 17:30:

Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի իրավաբանական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը: Մրցութի հայաստանյան մրցափուլի հովանավորն է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Մրցույթի աջակիցն է ՀՀ Դատական դեպարտամենտը:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել մրցույթի ազգային կառավարիչ Արփինե Եղիկյանին.

հեռ.՝ 540199; ֆաքս՝ 580299; հասցե` Նալբանդյան 7, բն. 2; վեբ կայք՝ www.jessup.ayla.am; էլ. փոստ [email protected]

Կատարող՝ Մերի Եգանյան, հեռ. 540199; էլ. փոստ [email protected]

Leave a Reply

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում