Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

«Եվրոպական արժեքների ներառումը Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտում` Վիշեգրադի խմբի պետությունների փորձը»

13.03.2009 | 13:03

 Երևան

«Եվրոպական արժեքների ներառումը Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտում` Վիշեգրադի խմբի պետությունների փորձը»

                                                                                              

Սույն թվականի մարտի 17-18-ը ժամը 10.30-ին Եվրոպական Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության հակակոռուպցիոն հանրային ընդունարանում (հասցե՝ ք.Երևան, Թումանյան 39, բն 1, հեռ. 53-16-88) տեղի կունենա «Եվրոպական արժեքների ներառումը Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտում` Վիշեգրադի խմբի պետությունների փորձը» թեմայով սեմինար:

Սեմինարը կազմակերպվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, «Ագորա Կենտրոնական Եվրոպա (Չեխիա)» հասարակական կազմակերպության, Ներքին Սիլեսիայի Համալսարանի, Մշակույթի և կրթության ոլորտների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի (Լեհսատան) կողմից: Սեմինարը ֆինանսավորվում է Վիշեգրադ Հիմնադրամի կողմից՝ «Եվրոպական արժեքների ներառումը Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտում` Վիշեգրադի խմբի պետությունների փորձը» ծրագրի շրջանակներում:

Սեմինարի հիմնական նպատակն է Վիշեգրադ խմբի պետությունների փորձի ինտեգրումը Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտում՝ Եվրոպական արժեքների ներառմամբ: Հանդիպման ընթացքում  կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող զեկուցումներով հանդես կգան ինչպես հայաստանյան մասնագետներ, այնպես էլ Չեխիայից և Լեհաստանից ժամանած փորձագետներ:

 

Տեղեկանք. Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաքելությունն է ձևավորել կրթված, մասնագիտական բարձր կարողություններ ունեցող, նոր մտածելակերպի տեր իրավաբանների սերունդ, որի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՝ աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00; հեռ. 540199; ֆաքս 580299; URL http://www.ayla.am:

Կատարող՝ Նարինե Կարապետյան, հեռ. 540199; Էլ.փոստ` [email protected]:

 

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում