Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՀԵԻԱ-ն իրականացնում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ

01.03.2011 | 13:03

Երևան

 

ՀԵԻԱն իրականացնում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ողջ տարածքում իրականացնում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել ՀՀ ՔԿԱԳ տարածքային գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում առկա հնարավոր բացերն ու կոռուպցիոն ռիսկերը, բարելավել նշված մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ կոռուպցիոն և այլ բացասական երևույթները նվազեցնելու ճանապարհով: Ծրագրի ամփոփումից հետո կներկայացվի դրանց վերացմանն ուղղված համապատասխան համակարգային և ընթացակարգային առաջարկություններ:

Ծրագրի հիմնական նպատակն է նաև նպաստել այդ ոլորտում ՀՀ քաղաքացիների իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը:

Այսօրվանից սկսած ծրագրի դիտորդները այցելելու են ՔԿԱԳ տարածքային բաժիններ՝ դիտարկելու վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունները և արձանագրելու հնարավոր խախտումները:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Leave a Reply

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում