Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՒ ՀԵԻԱ-Ի ՄԻՋԵՒ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

15.03.2012 | 10:03

Կարևորելով տարածքային կառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կառավարման արդյունավետության բարձրացման մեթոդական ու մեթոդաբանական օժանդակության հրատապությունը, անհրաժեշտ համարելով պետական կառավարման (այդ թվում՝ տարածքային կառավարման) մարմինների կողմից պետության անունից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, ձգտելով հնարավորին չափ նպաստել քաղաքացիների շահերի և իրավունքների ոտնահարման կանխարգելմանն ու որոշումների կայացմանը նրանց անմիջական մասնակցության ապահովմանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան և ՀՀ Լոռու մարզպետարանը կնքեցին Համագործակցության Համաձայնագիր: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության և կառավարման բաժնի տնօրեն Սթիվեն Բրագերը:
Համագործակցության Համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում:
Միջոցառումը լուսաբանվեցին «Լոռու մարզ» մարզային և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերի, «Լոռի», «Լոռու ՄԻԳ», «Ֆորտունա», «9-րդ ալիք» մարզային հեռուստաընկերությունների, ինչպես նաև մի շարք ինտերնետային կայքերի միջոցով:

Leave a Reply

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում