Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՀԵԻԱ-ն ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ է

05.02.2014 | 19:02

Արդյունավետ կառավարումը և կոռուպցիայի դեմ պայքարը լուրջ ջանքեր է պահանջում ոչ միայն կառավարությունից, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: Սրան է վերաբերում նաև ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որտեղ սահմանվում է հասարակության մասնակցության կարևորությունհը կոռուպցիայի դեմ պայքարում:

Կոնվենցիայի իրականացումն ապահովելու համար ստեղծվում են մի շարք մարմիններ, որոնց թվում է նաև ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիան:
Կոալիցիան գլոբալ ցանց է, որը ներառում է ավելի քան 100 երկրներում գործող 350 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, որոնց գործունեությունը ուղղված է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի դրույթների և դրանց իրականացման մոնիթորինգին: Հիմնադրման օրվանից՝ 2006 թվականից, այն մոբիլիզացնում է կոնվենցիայի պահանջների կատարմանն ուղղված քաղաքացիական հասարակության գործունեությունը՝ միջազգային, տարածաշրջանային և ազգային մակարդակներում:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, որը հանդիսանում է Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտում գործող օգտակար և հեղինակավոր մասնագիտական կառույցներից մեկը, հետայսու իր ներդրումը կունենա այս Կոալիցիայի նպատակներն իրականացնելու պատասխանատու գործում:

ՀԵԻԱ-ն դարձել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ և հնարավորություն է ստացել մասնակցել կոլալիցիայի աշխատանքներին, համաժողովներին, հոդվածներ տեղադրել կոալիցայի պաշտոնական կայքում, համագործակցել կոալիցիայի այլ անդամ կազմակերպություների հետ, ինչպես նաև մասնակցել կոալիցիայի համակարգող կոմիտեյի ընտրություններին:

Հիշեցնենք, որ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիային 2007 թվականի ապրիլի 7-ին:

Աղբյուրը՝ ayla.am

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում