Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՀԵԻԱ-ն դարձել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամ

07.08.2014 | 18:08

2014 թվականի հուլիսի 21-ին ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի որոշմամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան դարձավ ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական անդամ:

ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդը (այսուհետ՝ ՏՍԽ) ՄԱԿ-ի վեց կարևորագույն մարմիններից մեկն է, որը հիմնադրվել է 1946 թվականին ընդունված ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ որպես այդ ոլորտի համակարգումն իրականացնող, քաղաքականությունը վերանայող, տնտեսական, սոցիալական և էկոլոգիական հիմնահարցերին վերաբերող քաղաքական երկխոսության և առաջարկությունների ներկայացման հիմնական մարմին: ՏՍԽ-ն իրականացնում է նաև միջազգայնորեն համաձայնվեցած այդ ոլորտների զարգացման ուղղված նպատակներ:

ՄԱԿ-ի ՏՍԽ-ը ծառայում է որպես կենտրոնական մեխանիզմ՝ ՄԱԿ-ի համակարգի և նրա մասնագիտացված մարմինների գործունեությունն ապահովելու համար, ինչպես նաև վերահսկում է տնտեսական, սոցիալական և էկոլոգիական ոլորտներում լրացուցիչ և փորձագիտական մարմինների աշխատանքը:

ՀԵԻԱ-ն՝ դառնալով ՄԱԿ-ի ՏՍԽ-ի հատուկ խորհրդակցական անդամ, ձեռք է բերել մի շարք իրավունքներ և առավելություններ: Մասնավորապես, այդ կարգավիճակը թույլ է տալիս տեղեկացվել ՄԱԿ-ի ՏՍԽ-ի նիստերի նախնական օրակարգերին, դիմելու Գլխավոր Քարտուղարին՝ ներկայացնելով առաջարկներ ՏՆԽ-ի նախնական օրակարգերում այլ հարցեր ներառելու վերաբերյալ: ՀԵԻԱ-ն, ի թիվս այլ առավելությունների, իրավունք է ստացել նաև մասնակցելու ՄԱԿ-ի հանդիպումներին՝ նշանակելով իր պաշտոնական ներկայացուցիչներին ՄԱԿ-ի Նյու Յորքի գլխավոր գրասենյակում, ինչպես նաև ՄԱԿ-ի Վիեննային և Ժնևի գրասենյակներում:

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում