Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՀՀ հասարակությունը հանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ

10.12.2014 | 12:12

«Կոտրենք կոռուպցիոն շղթան»: Աշխարհում այս տարի Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն այս կարգախոսն է կրում: Հայաստանում էլ օրվա մասին չեն մոռացել, միջոցառումներ են կազմակերպվել, մրցանակներ տրվել, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որ մեր երկրում կոռուպցիան նվազել է, իսկ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էլ հանդիպեց լրագրողների հետ ու տեղեկացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի 2 ռազմավարություն արդեն իրականացվել է, այժմ էլ 3-րդն է մշակվում, որտեղ, հակառակ Արմեն Աշոտյանի պնդման, ռիսկային են համարվել հատկապես կրթության, առողջապահության, հարկահավաքության և ոստիկանության ծառայությունների մատուցման բնագավառները:

Ի դեպ, արդարադատության նախարարին մտահոգում է այն, որ ՀՀ քաղաքացիները հանդուրժող են կոռուպցիոն երևույթների նկատմամբ. «Մարդիկ իրենց խնդիրները գերադասում են լուծել ապօրինի գումար տալով: Հաճախ պետական մարմինները ևս չեն գիտակցում կոռուպցիոն երևույթների ազդեցությունն այդ համակարգերի վրա»,- ասաց նա:

Լրագրողներն էլ նախարարին հիշեցրեցին, որ ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին ստվերի դեմ պայքարելու հանձնարարականներ էր տվել: Փոխնախարարն էլ տեղեկացրեց, որ աշխատանքներ են իրականացվել՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար ավելի բարենպաստ հարկային դաշտ ստեղծելու առումով: Ապա վերադառնալով օրվա թեմային՝ հայտնեց, որ վերջին տարիներին Հայաստանը 3 նիշով բարելավել է իր ցուցանիշները:

Եվ, այդուհանդերձ, Հայաստանում դեռ շարունակում են կոռուպցիայի դեմ պայքարի կոչեր անել: Նման կոչ պարունակող ֆլեշ մոբով ասօր «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն սկսեց իր ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ողջույնի խոսքում նշեց, որ ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոռուպցիայի կոալիցիան և հակակոռուպցիոն ցանցը, որը բաղկացած է շուրջ 350 հանրային խմբերից` աշխարհի տարբեր երկրների, կոչ է անում կառավարություններին լուրջ վերաբերել կոռուպցիայի դեմ պայքարին:

Իսկ մրցանակները 3-ն էին` տարվա քաղաքացի, լրագրող և քաղաքացիական հասարակության կազմակերպություն:

Խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացի» հակակոռուպցիոն մրցանակին արժանացավ Հրաչյա Ավետիսյանը:

Կոռուպցիոն երևույթներ պարունակող խնդիրների մասին բարձրաձայնելու համար «Տարվա լրագրող» հակակոռուպցիոն մրցանակին արժանացան «Արմնյուզ» հեռուստաընկերության «Արմքոմեդի» նախագծի «Ռևիզոր» էջի լրագրողներ Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը, Մհեր Խաչատրյանը:

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը հանձնվեց ՀՀ Փաստաբանների պալատին:

http://www.pastinfo.am/hy/node/57554

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում